Թուրքիայում 16-րդ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել ընդդիմադիր Cumhuriyet/«Ջումհուրիյեթ» թերթի դատավարության բողոքարկման գործով: Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Որոշման արդյունքում ազատ են արձակվել 5 նախկին աշխատակիցներ, որոնք ամիսներ շարունակ ազատազրկված էին՝ առանց դատարանի վերջնական որոշման առկայության: Վերաքննիչը փոխել է նաև թերթի նախկին թղթակից Ահմեթ Շըքի մեղադրանքը՝ «ահաբեկչական կազմակերպությանը օգնելը» դարձնելով «ահաբեկչական կառույցի օգտին քարոզչություն»: Թերքի գլխավոր հաշվապահ Էմրե Իփերի պատիժն էլ անփոփոխ է թողել:
Ազատ արձակված լրագրող Մուսա Քարթը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենց դատավարության դեպքում տեղի է ունեցել լրիվ հակառակ գործընթաց, ինչը որ տեղի է ունենում նման դեպքերում զարգացած երկրներում:
«Ժամանակակից իրավական պետությունում մարդիկ դատապարտվում են, ապա՝ պատիժը կրում: Մեզ մոտ ամբողջովին հակառակը եղավ՝ 9 ամիս Սիլիվրիի բանտում կալանավորված մնալուց հետո միայն կարողացանք դատարանի առջև դուրս գալ: 4.5 ամիս առաջ էլ Քանդըրա բանտ տեղափոխվելիս ասել էինք, որ Ջումհուրիյեթի գործը շարունակվելու է ժողովրդի խղճով: Այդպես էլ եղավ և վերաքննիչի որոշմամբ սխալն ուղղվեց: Արդեն բոլորը գիտեն, որ վախի մթնոլորտ ստեղծելու համար լրագրողներին բանտարկում են:Ուզում ենք, որ արդեն հասկանան, որ դա ճիշտ ճանապարհ չէ: Թող իմանան ու տեսնեն, որ բանտերը ո՛չ մեր դիրքորոշումն են փոխում, ո՛չ էլ ժպիտը»:
Նշենք, որ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) հետ կապվող «Cumhuriyet» թերթի դատավարության շրջանակներում 15 անձի մեղադրանք է առաջադրվել՝ Թուրքիայում ահաբեկչական հայտարարված տարբեր կազմակերպությունների հետ կապերի ունենալու համար: Մինչը բողոքարկումը գործով 15 հոգու վերաբերյալ թուրքական դատարանը 81 տարվա ազատազրկման որոշում էր կայացրել:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02