Ճապոնիայի պատմության մեջ առաջին անգամ 100-ամյակը լրացած անձանց թիվը գերազանցել է 70 հազարը: Հարյուրից բարձր տարիք ունեցող անձանց ճնշող մեծամասնությունը կանայք են, հայտարարել է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը Տարեցների պետական տոնին ընդառաջ: Ճապոնիայում 100-ամյակը լրացած անձանց թիվը 71 հազարից բարձր է. նրանցից 8463-ը տղամարդ են, իսկ 62,7 հազարը` կին, ինչը կազմում է ամբողջ թվի 88 տոկոսը, փոխանցում է РИА Новости-ն` հղում անելով գերատեսչությանը: Հետաքրքրական է, որ 100-ամյակի շեմը հատած անձանց թիվը երկրում մեկ տարվա ընթացքում ավելացել է 1453-ով: Վերջին 49 տարվա ընցացքում ռեկորդն ամեն տարի թարմացվում է: Երբ 1963 թվականին սկսվեց այս թեմայով հետազոտությունը, Ճապոնիայում 100-ամյակը բոլորած միայն 153 անձ կար: Միայն վերջին 30 տարվա ընթացքում 100-ից բարձր տարիք ունեցող անձանց թիվն ավելացել է 23 անգամ: Երկրի առողջապահության և բարեկեցության նախարարությունը կարծում է, որ պատճառը բժշկական ծառայությունների մատուցման ոլորտում տեխնոլոգիական առաջընթացն է, ինչպես նաև առողջության պահպանման հանդեպ ցուցաբերված առավել մեծ ուշադրությունը: Իշխանությունները խոստանում են ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի տարեցները կարողանան առողջ և լիարժեք կենսակերպ վարել:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02