Թեհրանն անհիմն է համարում Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտների վրա հարձակումներին իր ներգրավվածության մասին ԱՄՆ-ի հայտարարություններն ու հերքում այդ մեղադրանքները: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Իրանը հստակ հայտարարել է, որ սատարում է Եմենի ժողովրդի դիմակայությունը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի դեմ, սակայն Թեհրանի հասցեին ուղղված այդ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ԱՄՆ-ի կողմից փորձ՝ առավելագույն ճնշում գործադրելու մեր երկրի վրա: Այդ կապակցությամբ մենք հերքում ենք այդ մեղադրանքները»,- ասել է Մուսավին: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանին մեղադրել է Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտների վրա հարձակման մեջ դերակատարում ունենալու համար: Նրա խոսքով՝ չկան ապացույցներ, որ հարձակումներն իրականացվել են Եմենից: Շաբաթ լույս գիշերը երկրի արեւելքում Saudi Aramco ձեռնարկությունների վրա հարձակում էր կատարվել տասը անօդաչու թռչող սարքերի միջոցով: Պատասխանատվությունը ստանձնել էր եմենցի ապստամբների «Անսարուլա» շարժումը: Մասնավորապես, հարձակման էր ենթարկվել աշխարհում նավթամշակման խոշորագույն համալիրներից մեկը Աբկայկ քաղաքի մերձակայքում, որտեղ բնակվում են բազմաթիվ արեւմտյան մասնագետներ, ինչպես նաեւ նավթամշակման գործարանը Հուրայս շրջանում, որտեղ տեղակայված է թագավորության մեծությամբ երկրորդ նավթային հանքը: Հարձակումներից հետո ուժգին հրդեհ է բռնկվել: Ավելի ուշ իշխանությունները հայտարարել էին, որ կրակը տեղայնացվել է:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44