Քանի դեռ հենց Հնդկաստանում բանավիճում են, թե հնարավոր է արդյոք հաջողված համարել դեպի Լուսին կատարած «Չալդրայան 2» առաքելությունը, Տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպությունը (ISRO) նախապատրաստում է այլ մասշտաբային արշավախումբ՝ Արեւն ուսումնասիրելու համար զոնդի ուղարկում: Aditya L1 անունը ստացած սարքը պետք է մեկնի դեպի տիեզերք մի քանի ամսից, ինչպես ակնկալվում է, 2020 թվականին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ինչպես կիրակի հայտնել է Quint ինտերնետ-պարբերականը, սարքը դուրս կբերվի ուղեծիր Արեւի համակարգում Լագրանժի կետի շրջանում՝ Երկրից շուրջ 1.5 մլն կմ հեռավորության վրա: Այդ կետում ավտոմատ կայանը գտնվում է անշարժ Երկրի եւ Արեւի նկատմամբ: Այդտեղ երբեք չեն լինում Արեւի խավարումներ եւ զոնդը հնարավորություն կունենա ուսումնասիրել Արեւի ճառագայթումն առանց խոչընդոտների: Բացի այդ, այդ սարքը կգտնվի հեռու Երկրի մագնիսական դաշտից Արեւի չափումների ժամանակ խափանումներից խուսափելու համար: Կայանը համալրված կլինի յոթ հետազոտական համակարգերով մեր լուսատուի տարբեր մարամետրերն ուսումնասիրելու համար: Այդ կհետազոտի Արեւից դուրս եկած մասնիկների հոսքը, կչափի մագնիսական դաշտը, կհետազոտի արեւային պսակը եւ կչափի արեւային ճառագայթման տատանումները:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02