«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Մարտի 1»-ի անջատված մասով նախաքննական մարմինը գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին (Օգանովսկուն) կրկին հարցաքննության է հրավիրել: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՀՔԾ-ն ծանուցումով հարցաքննության է հրավիրել նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունը պարզելու նպատակով նախ դիմեց Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին` հարցնելով, թե արդյոք Բակո Սահակյանը ստացե՞լ է ծանուցում հարցաքննության ներկայանալու համար: Դավիթ Բաբայանը պատասխանեց, թե տեղյակ չէ:
Թեև նախաքննական մարմինը հրաժարվեց պատասխանել` արդյոք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին կանչել են հարցաքննության, թե ոչ, արդյոք Սամվել Կարապետյանը եկել է նախաքննական մարմին և, ի վերջո, հաջողվեց արդյոք Վիտալի Բալասանյանին ՀՔԾ-ում հարցաքննել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել «Մարտի 1»-ի անջատված մասով քննությունից:
Մասնավորապես, օրաթերթը պարզել է, թե նախաքննական մարմինը «Մարտի 1»-ի քրեական գործի անջատված մասով քննությունը կոնկրետ ինչ ուղղությամբ է տանում: Մեզ հասած տեղեկություններով` հարցաքննության հրավիրած անձանցից հետաքրքրվել են, թե Արցախից եկած զորամիավորումներին որտեղից և ինչ զենք են տվել, ինչ գումար են բաժանել:
Մեզ հասած լուրերով` հարցաքննվածները նախաքննական մարմնի հարցերին պատասխանել են, թե Արցախում պայմանագրային զինծառայողներ են եղել, որոնք մարտի 1-ին 2-ին աշխատավարձ պիտի ստանային, սակայն չեն ստացել, որովհետև Երևանում ծավալված իրադարձությունների հետ կապված նրանց բերել են մայրաքաղաք:
Ուստի այն գումարը, որ տվել են Երևանում, եղել է իրենց հասանելի աշխատավարձը, որը չէին հասցրել ստանալ Արցախում: Սակայն նկատենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախաքննական մարմինը փաստեր ունի, որ պայմանագրայիններին իրենց հասանելիք աշխատավարձից շատ ավելի գումար են տվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
12:43
12:26
12:12
11:58
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
22:50
22:17
22:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02