ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը ամերիկացի հանրապետական սենատորների համար փակ ճեպազրույց է անցկացրել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման շուրջ իրավիճակի եւ վաշինգտոնյան վարչակազմի հնարավոր պատասխան միջոցառումների մասին: Այս մասին լրագրողներին հայտնել են մի շարք օրենսդիրներ, որոնք մասնակցել են հանդիպմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Սենատոր Լինդսի Գրեմի խոսքով (Հարավային Կարոլինա նահանգից)՝ Փենսը նշել է ամերիկյան իշխանությունների նպատակը, որն է Թեհրանին «զսպելու նախկին մակարդակի վերականգնումը»: Հանրապետականի կարծիքով՝ այն կորսվել է այն բանից հետո, երբ Իրանը որպես թուլություն գնահատեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զուսպ արձագանքը հունիսին իրանական ԶՈՒ կողմից ամերիկյան ՌԾՈՒ RQ-4 հետախուզական անօդաչու թռչող սարքը խփելուն: Թրամփն այդ ժամանակ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստվում էր Իրանի տարածքում 3 օբյեկտների վրա կետային հարվածներ հասցնել, բայց գործողությունը սկսելուց 10 րոպե առաջ հրամայել էր այն չանցկացնել:
«Կարծում եմ, որ զսպման նախկին մակարդակի վերականգնման համար անհրաժեշտ է ինչ-որ ուրիշ բան անել, այլ ոչ այն, ինչ արել ենք անցյալ անգամ»,- պնդել է Գրեմը: Նա կոչ է արել «տարածքային պատասխան տալ, որն Իրանին այնպիսի հարված կհասցնի, որ նա ապագայում չի կարողանա առաջ ընթանալ»: Սենատորը նաեւ հայտնել է, որ Փենսի հետ հանդիպումից հետո վստահ է սաուդյան թագավորության նավթային օբյեկտների վրա հարձակմանը Թեհրանի մասնակցության հարցում:
«ԱՄՆ-ի համար եկել է ժամանակը բարձրացնելու իրանական նավթամշակման գործարանների վրա հարձակման հարցը, եթե շարունակի սադրանքները կամ մեծացնի միջուկային նյութերի հարստացման մակարդակը,- նշել է Գրեմն իր թվիթերյան էջում: - Իրանը չի դադարեցնի իր ոչ պատշաճ վարքագիծը, մինչեւ հետեւանքները չլինեն ավելի իրական, օրինակ՝ հարձակումների ենթարկվեն նրանց նավթամշակող գործարանները, որոնք կկոտրեն իրանական ռեժիմի ողնաշարը»:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02