Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ներողություն է խնդրել այն պատճառով, որ 2001 թվականին երեկույթներից մեկի ժամանակ դեմքին սեւ գրիմ է քսել եւ դրել սպիտակ չալմա: Համապատասխան հայտարարությունը, որը հեռարձակել են երկրի բոլոր ազգային հեռուստաալիքները, նա կատարել է Գալիֆաքսի (Նոր Շոտլանդիա նահանգ) օդանավակայանում իր օդանավում, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «2001 թվականին երեկույթներից մեկի ժամանակ ես Ալադինի հանդերձանք էի հագել, դեմքիս գրիմ էր: Ես խորապես ղզջում եմ դրա համար, այդ ժամանակ պիտի լավ մտածեի,- ասել է նա: - Այդ պատճառով կանադացիներից ներողություն եմ խնդրում»: Թրյուդոն հավելել է, որ 18 տարի առաջ չէր մտածում, որ նման հանդերձանքը հնարավոր է կապել ռասիզմի հետ: «Հիմա հասկանում եմ, որ դա այդպես չէ»,- ասել է նա: Կանադայի վարչապետը նաեւ շեշտել է, որ «ամբողջ կյանքում պայքարել է ռասիզմի դեմ եւ տոլերանտության կողմնակից է եղել»: Time ամսագիրը չորեքշաբթի իր Twitter-յան էջում հրապարակել էր 2001 թվականի սեւ-սպիտակ լուսանկար, որում Թրյուդոն կանգնած է 4 կանանցով շրջապատված: Նրա գլխին սպիտակ չալմա է, իսկ դեմքին քսված է սեւ գրիմ: Լուսանկարը կատարվել է կանադական մասնավոր դպրոցում «Արաբական գիշեր» կոչվող փակ երեկույթի ժամանակ, որտեղ այդ ժամանակ Թրյուդոն դասավանդում էր: Ավելի ուշ Կանադայի ընդդիմադիր Նոր դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ջագմիթ Սինգհը, որը սիկհիզմ կրոնական հոսանքի հետեւորդ է եւ ինքն էլ չալմա է կրում, վարչապետին մեղադրել է ռասիզմի մեջ:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44