ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով Պարսից ծոցում ԱՄՆ կոալիցիայի մասին, ասել է, որ Վաշինգտոնի գործողությունները տարածաշրջանում կայունության չեն հանգեցնի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք այդ հարցին արդեն բազմիցս պատասխանել ենք: Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ այս տարածաշրջանում ձեռնարկվող բոլոր միջոցառումները պետք է ունենան իրավիճակի կայունացման գլխավոր նպատակը: Ցավոք, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ մի շարք այլ պետությունների քաղաքականությունը ոչ թե հանգեցնում է այդպիսի, այլ հակառակ արդյունքի: Ապակայունացումից բացի, տեղի չի ունենում ոչ մի լրացուցիչ կայունություն կամ իրավիճակի կայունացում: Ահա եւ ամենը»,- ճեպազրույցում ասել է Զախարովան: Նա նշել է, որ այս կապակցությանբ ձեռնարկվող բոլոր միջոցառումները պետք է իրավական հիմնավորում ունենան, իսկ գլխավոր նպատակը պետք է լինի տարածաշրջանում իրավիճակի բարելավումն ու կայունացումը: Պարսից ծոցում լարվածությունը սկսվել էր այն բանից հետո, երբ հուլիսի 19-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը իրանական ջրատարածքում կալանավորել էր բրիտանական «Stena Impero» լցանավը եւ հետագայում այն ուղեկցել Բենդեր-Աբաս նավահանգիստ: Stena Impero-ի միջադեպը, փաստորեն, իրանական իշխանությունների պատասխանն էր բրիտանական Ջիբրալթարում իշխանությունների կողմից իրանական լցանավի ձերբակալությանը: ԱՄՆ-ն հայտարարել էր, որ միջազգային կոլիցիա կստեղծի, որ պարեկի Իրանի եւ Եմենի մերձակայքի ջրերում: Մեծ Բրիտանիան եւս հայտարարել էր Հորմուզի նեղուցում առեւտրային նավերի պաշտպանության համաեվրոպական առաքելություն ստեղծելու մտադրության մասին: Ավելի ուշ Մեծ Բրիտանիան համաձայնվել էր միանալ ԱՄՆ առաքելությանը:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02