Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրումէ. «Ինչո՞ւ է նա այդքան ատում ամեն ինչ ու բոլորին: Ատում է ու քանդում: Ատում է նրանց, ում սիրում, մեծարում ու հարգում են, ատում է հաջողակներին ու իրենից անկախներին: Ատում է անցյալի հերոսներին և նույնիսկ նրանց, ում հերոսացրել է հենց ինքը: Ատում է իր անցյալն ու մեր ապագան: Եվ ակնհայտ է, որ այդ ատելության կենտրոնում հենց ինքն է:
Նա ատում է ինքն իրեն:
Ի՞նչ է պատահել նրա հետ իր հեռավոր մանկության տարիներին, որ խոստումնալից երիտասարդը դարձավ «Ատելության առաքյալ»:
Երեկ ԱՄՆ-ում իր հնչեցրած խոսքում նա սպառնաց, որ «ծնկի է բերելու» Հայ առաքելական եկեղեցին: «Ատելության առաքյալը» խոստովանեց այն, ինչի մասին գրում էր միշտ, խոսում էր միշտ անուղղակի և ինչը հստակ անում է արդեն երկու տարի:
Հայ առաքելական եկեղեցին ամեն գնով ցանկացել են «ծնկի բերել» պարսիկ, բյուզանդացի ու արաբ նվաճողները ու չեն կարողացել։ Չի հաջողվել նաև սելջուկներին ու մոնղոլներին: Չի հաջողվել թյուրք-օղուզներին և մնացած արնախում թշնամիներին։ Մեր հայրենիքի բոլոր զավթողներն են փորձել, բայց չի հաջողվել ու չի հաջողվելու: Թույլ չենք տա: Հայ առաքելական եկեղեցին «ծնկի բերել» փորձողների ծնկներն են ջարդվելու:
Նա չար է և լի ատելությամբ. դա է նրա էությունը: Աղմկոտ խոսքի և «վեհ գաղափարների» տակ, պարզվեց, թանքված է ամենապարզունակ նախանձն ու չկայացած անձը: Նա միշտ է եղել այդպիսին: Ու մարդիկ զգում էին, թե ում հետևից են գնում, որովհետև տարիներ ի վեր մեր մեջ սերմանած մաղձն ու ատելությունը նա կարողացավ լավագույնս արտահայտել` հստակ սահմանելով ատելության ու վրեժի թիրախներն ու տանելով այդ ուղով:
Նա մեր վախերի ու ատելության ծնունդն է և այդ ամենը սնուցողը: Նա հայտնվեց հանընդհանուր մաղձի ու զզվանքի գագաթնակետին ու դարձավ «Ատելության առաքյալ»:
Նա հիվանդ է, առողջ չենք նաև մենք. նա «քաղցկեղի» այն օջախն է, որը երկար տարիներ ներսից խժռում էր մեր առողջ բջիջները, իսկ հիմա արդեն հասունացել ու մեծացել է այնքան, որ պիտի վերջապես կա´մ հեռացնենք, որ բուժվենք, կա´մ քայքայվենք ու վերջնական կործանվենք: «Ատելության առաքյալը» քաղցկեղածին ուռուցքի պես տարածում է իր մետաստազներն ու այդ ամենի մեջ բոլորս ենք:
Պացիենտի դիագնոզը հստակ է: «Ուռուցքը» պետք է հեռացվի»:
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55