Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես Հայկ Հարությունյանին բավականին լավ ճանաչում եմ։ Վեց ամիս աշխատել եմ իր հետ, ես որպես վարչապետ, ինքը՝ ՆԳՆ նախարար։ 1999-ի լարված իրավիճակներից ելնելով, Հայկ Հարությունյանի հետ շաբաթական երկու անգամ ծրագրված հանդիպել ենք պաշտոնապես՝ ամեն հանդիպումը 2 ժամ տևողությամբ։
Նրա տեսակը հաշվի առնելով՝ քիչ հավանական եմ համարում ինքնասպանության վարկածը:
Եթե անգամ այդպես է, Հայկ Հարությունյանի նման՝ գաղութների վարչությունից սկսած, ահռելի օպերատիվ աշխատանքի փորձ ունեցող, հավասարակշռված ու պլանավորող մարդը, ինքնասպանության դրդապատճառների մասին ձեռագիր վկայություն կթողներ՝ ոչ մեկ օրինակով և ոչ մեկ հասցեում։ Փաստորեն՝ մարտի 1-ի ողբերգությունը շարունակվում է 11 տարի անց էլ»: