Դա շատ կարեւոր աշխատաժողով էր հայկական կողմի համար։ Ինձանից բացի պատվիրակությունում ներկայացված էին ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները։ Այս մասին սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ-ում համատեղ մամուլի ասուլիսում ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ ամփոփելով ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ միջազգային խորհրդարանական աշխատաժողովին հայկական պատվիրակության մասնակցության արդյունքները։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը աշխատաժողովում ներկայացնում էր Աննա Կոստանյանը, իսկ «Բարգավաճ Հայաստանը»՝ Շաքե Իսայանը։ Աբրահամյանը նշեց, որ աշխատաժողովի ընթացքում քննարկվել են ԶԼՄ ներկայացուցիչների պաշտպանության ապահովման հարցերը, ինչպես նաեւ ֆեյք նորությունների դեմ պայքարը, որը, պատգամավորի խոսքով, ամբողջ աշխարհում արդեն ընկալվում է որպես իրական եւ միանգամայն լուրջ սպառնալիք ազգային անվտանգությանն ու ժողովրդավարությանը։ Աշխատաժողովին, ինչպես նշեց Աբրահամյանը, մասնակցում էին Բրազիլիայի, Բելգիայի, Կանադայի, Գերմանիայի, Ռումինիայի, Լատվիայի, Նոր Զելանդիայի, Սերբիայի, Բահրեյնի, Քենիայի, Մեծ Բրիտանիայի եւ Հայաստանի խորհրդարանների ներկայացուցիչներ։ «Աշխատաժողովի մասնակիցներ էին ոչ միայն պատգամավորներ եւ սենատորներ, այլեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ ակադեմիական, լրագրողական եւ իրավական ոլորտներից, որոնք բավական հարուստ, լուրջ միջազգային փորձ ունեին։ Նրանց մեջ էին նաեւ բավական հայտնի լրագրողներ»,- ասել է խորհրդարանականը։ Ինչպես խոստովանեց ինքը՝ Աբրահամյանը, այս հանդիպումը բավական դրական է ազդել իր վրա, եւ հիմա նա պատրաստվում է նախաձեռնել օրինագիծ «ԶԼՄ գործունեության մասին» օրենքում լրացումներ մտցնելու մասին։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02