Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ընդհատել է այցը Նյու Յորք, որտեղ նա մասնակցում էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին՝ խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու անօրինականության մասին Գերագույն դատարանի որոշման պատճառով, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:
Երեքշաբթի Գերագույն դատարանի դատավորները միաձայն Ջոնսոնի որոշումը՝ խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու մասին, անօրինական են ճանաչել, ինչը մեծ սպառնալիք է հանդիսանում վարչապետի և իշխող Պահպանողական կուսակցության համար, ուստի Ջոնսոնը դադարեցրել է այցը:
Հաղորդվում է նաև, որ նախքան Նյու Յորքը լքելը, Ջոնսոնը «ստիպված է եղել Գերագույն դատարանի նվաստացուցիչ որոշման մասին» հայտնել Էլիզաբեթ 2-րդ թագուհուն:
Ներկա պահին Brexit-ի շուրջ ստեղծված իրավիճակը փակուղի է մտել. երկրի խորհրդարանը դեմ է ԵՄ-ի հետ համաձայնագրին՝ դրա ներկայիս տեսքով, սակայն, միևնույն ժամանակ, կտրականապես դեմ է առանց համաձայնագրի ԵՄ-ից դուրս գալու տարբերակին: ԵՄ-ն, իր հերթին, հրաժարվում է վերականգնել բանակցությունները և վերանայել համաձայնագիրը: Վարչապետ Ջոնսոնը հավաստիացնում է, որ Մեծ Բրիտանիան հոկտեմբերի 31-ին դուրս կգա ԵՄ-ից՝ համաձայնագրի առկայությամբ, թե առանց դրա: Հոկտեմբերի 17-18-ը տեղի կունենա Եվրոպական խորհրդի նիստը, որը, ըստ էության, հանդիսանալու է Միացյալ Թագավորության և ԵՄ-ի` մինչև Brexit-ի վերջնաժամկետը որևէ պայմանավորվածություն ձեռք բերելու վերջին հնարավորությունը:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44