Դոնբասում իրադրության շուրջ նորմանդական ձևաչափով առաջիկա գագաթնաժողովը տեղի կունենա առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցության: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո, գրում է korrespondent.net-ը:
Զելենսկիի խոսքով՝ ինքը Թրամփին կոչ է արել միանալ Ուկրաինայի արևելքում հակամարտության լուծման գործընթացին, սակայն Ուկրաինայի նախագահը նշել է, որ առաջիկա նորմանդական ձևաչափով հանդիպումը տեղի կունենա առանց ԱՄՆ-ի մասնակցության:
«Մենք սպասում ենք գագաթնաժողովի ամսաթվին. ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ: Ես դիմեցի Թրամփին, որպեսզի նա միանա մեր խնդիրների լուծմանը»,- հայտնել է Զելենսկին և հավելել, որ դա չի ենթադրում, որ ԱՄՆ նախագահն անպայմանորեն պետք է միանա նորմանդական ձևաչափին:
«Այժմ մենք պետք է հանդիպենք այն ձևաչափով, որը կա՝ Ուկրաինա, Ռուսաստան, Գերմանիա և Ֆրանսիա»,- հայտնել է Զելենսկին:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ուկրաինայի արևելքում իրադրության կարգավորման հարցով նորմանդական ձևաչափով գագաթնաժողովը կարող է կայանալ մինչև 2019 թվականի ավարտը:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44