«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանն արձագանքում է արդարադատության նախարարության հայտարարությանը, որով պաասխանել էին իր պնդմանը։ Հիշեցնենք, որ Արթուր Ղազինյանը երեկ ամենայն պատասխանտվությամբ հայտարարել էր, որ դատաիրավական ոլորտի բարեփոխումների հայեցակարգը մշակվել է Հայաստանից դուրս։ «Երեկ ՀՀ արդարադատության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում պնդում է, որ «ՀՀ դատական և իրավական համակարգի բարեփոխումների 2019 - 2023 թվականների ռազմավարությունը» մշակվել է բացառապես ՀՀ արդարադատության նախարարությունում՝ աշխատակազմի ինտենսիվ աշխատանքի արդյունքում: Այս պնդումն առավել համոզիչ դարձնելու և փարատելու շրջանառվող հիմնավոր կասկածներն առ այն, որ նշված Ռազմավարության իրական հեղինակները օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող միջազգային կազմակերպություններն են, հորդորում եմ ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչներին պատասխանել ստորև ներկայացված հարցերին և տրամադրել հայցվող տեղեկատվությունը: 1. Հաշվի առնելով այն փաստը, որ «ՀՀ դատական և իրավական համակարգի բարեփոխումների 2019 - 2023 թվականների ռազմավարությունը» ՀՀ դատական և իրավական համակարգի բարեփոխման համար ունի հիմնարար և կենսական նշանակություն, այն պետք է մշակվեր ՀՀ Վարչապետի կամ փոխվարչապետի որոշմամբ/հրամանով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։ Ելնելով վերոգրյալից, խնդրում եմ տեղեկացնել, ստեղծվե՞լ է արդյոք այսպիսի հանձնաժողով, թե ոչ: Եթե այո, ապա խնդրում եմ ներկայացնել այդ հրամանի պատճենը և այդ հանձնաժողովի կազմը, լիազորություններն ու աշխատակարգը։ 2. Ելնելով կատարված աշխատանքի ծավալից ու բովանդակությունից, և հաշվի առնելով ՀՀ-ում նման կարգի ռազմավարությունների մշակման պրակտիկան, ՀՀ արդարադատության նախարարի հրամանով պետք է ստեղծվեր աշխատանքային խումբ՝ ՀՀ արդարադատության նախարարության, գիտա-ակադեմիական շրջանակների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ստեղծվել է արդյո՞ք Ռազմավարությունը մշակող աշխատանքային խումբ, թե ոչ: Եթե այո, ապա խնդրում եմ տրամադրել նշված աշխատանքներն խմբի ստեղծման մասին ՀՀ արդարադատության նախարարի հրամանի պատճե և հրապարակել աշխատանքային խմբի կազմը։ 3. Խնդրում եմ տեղեկացնել, թե կազմակերպվել ե՞ն արդյոք հանրային քննարկում ապահովող միջոցառումներ, մասնավորապես կոնֆերանսներ, կլոր սեղաններ, սեմինարներ, թե ոչ: Եթե կազմակերպվել են, ապա խնդրում եմ տեղեկացնել, թե ովքեր են եղել այս միջոցառումների կազմակերպիչներն ու հիմնական բանախոսները, երբ և որտեղ են դրանք անցկացվել, ինչպես նաև խնդրում եմ ներկայացնել այդ միջոցառումներին հրավիրված կազմակերպությունների և անձանց ամբողջական ցանկը։ 4. Խնդրում եմ բացատրել և պարզաբանել այն, թե ինչպես են ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված Ռազմավարության մեջ տեղ գտել «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության կողմից 2018թ. դեկտեմբերի 9-ին հրապարակված «Հայաստանի վերականգնման հայեցակարգում» տեղ գտած սկզբունքները, բաժինների անվանումները, օգտագործված բառակազմի և բառամթերքի կրկնությունն ու ճշգրիտ համընկնումները։ 5. Խնդրում եմ նաև ներկայացնել սույն Ռազմավարության մշակման աշխատանքներին մասնակցած ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցների անուններն ու զբաղեցրած պաշտոնները, նրանց աշխատանքի համակարգման և կազմակերպման համար պատասխանատու աշխատակցի անունն ու զբաղեցրած պաշտոնը: Խնդրում ենք նաև տեղեկացնել, թե երբ են սկսվել և ավարտվել նշված Ռազմավարության մշակման աշխատանքները: Վերը նշված փաստաթղթերի ամբողջական և համալիր հետազոտման արդյունքում միայն հնարավոր կլինի հաստատապես պնդել,որ Ռազմավարությունը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից, հիմնված է և ծառայում է ՀՀ ազգային և պետական շահին: Հայցվող տեղեկատվության չտրամադրման և առաջ քաշված հարցերին չպատասխանելու դեպքում ինձ իրավունք կվերապահեմ հայտարարել, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ՀՀ կենսական ազգային և պետական շահ ներկայացնող հարցերի նկատմամբ ցուցաբերում է անպատասխանատու վերաբերմունք: Կանխավ շնորհակալ եմ համագործակցության համար»,-գրել է Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում։
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44