ԼՀԿ անդամներ Դավիթ Խաժակյանն ու Անի Սամսոնյանը հույս ունեին, որ Երևանի քաղաքապետի փոփոխությունից հետո ավագանու լիազորությունները հետ կբերվեին, մինչդեռ այդպես չեղավ:
«2018 թ. Տարոն Մարգարյանն օրենքում փոփոխություններ նախատեսեց, որը սահմանափակում է ավագանու լիազորությունները մի շարք հարցերում։ Այն ժամանակ դեռևս «Ելք» խմբակցությունը բողոքեց այս փոփոխություններից: Մենք լիահույս էինք, որ իշխանության փոփոխության պարագայում կլիներ փոփոխություն Երևան քաղաքում ՏԻՄ կառավարման մասին ՀՀ օրենքում: Հույս ունեինք, որ քաղաքապետի փոփոխությունից հետո ավագանու լիազորությունները հետ կբերվեին, մինչդեռ այդպես չեղավ», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:
Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ հավելեց.
«Կարծես թե, Հայկ Մարությանը հարմարվել է Տարոն Մարգարյանի կոստյումին փոխաբերական իմաստով: Կհիշեք՝ «Ելք» խմբակցության օրոք հանձաժողովի նախագահի մեկ տեղ ունեինք, որը զբաղեցնում էր ներկայիս կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նա հանդիսանում էր Երևանի ավագանու կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընդդիմության քվոտայով: Երբ պարոն Հարությունյանը ցանկություն էր հայտնում որևէ զեկուցողի հանձնաժողովի նիստում հրավիրել, բախվում էինք խնդրի. հանձնաժողովի նախագահն, առանց հանձնաժողովի մեծամասնության, իրավունք չուներ անձի հրավիրել հանձնաժողով: Սա մի կողմից տեխնիկական, մյուս կողմից քաղաքական խնդիր էր», - ասաց Խաժակյանը:
Նա նկատեց՝ չի հասկանում, թե ինչու հիմա այդ դրույթը չի վերանայվում, քանի որ հիմա ավագանու հանձնաժողովների նախագահները իմքայլականներ են:
Անի Սամսոնյանը նաև նշեց, որ իրենք առաջարկել են փոփոխություններ կատարել ավագանու անդամների համար քաղաքապետի հետ հանդիպման ժամկետները սահմանելու հարցում: Սամսոնյանի խոսքով՝ օրենքում նշվում է, որ քաղաքապետը ավագանու անդամի՝ իր հետ հանդիպում խնդրելուց հետո ընդունում է սեղմ ժամկետում.
«Բայց այդ սեղմ ժամկետը աընդհատ ձգձվում ու հայեցողական է դառնում: Առաջարկել ենք սեղմ ժամեկտը 3-օրյա ժամկետով փոխարինել: Բայց մեր քաղաքապետը մտահոգություն ունի, որ ավագանու անդամները իրեն շատ կարող են խանգարել և չի ուզում ունենալ պարտադրանք, որով կարող է ընդունել ավագանու անդմաներին», - նշեց նա:
aysor.am
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55