Landmark Theatres կինոթատրոնների ցանցը «Ջոքեր» ֆիլմի ցուցադրության ժամանակ համապատասխան հանդերձանքն ու դիմակներն արգելել է մտահոգության ֆոնին, որ արտահայտել են 2012 թվականին Կոլորադոյում «Սեւ ասպետը» ֆիլմի ցուցադրության ժամանակ զանգվածային գնդակահարության զոհերի ընտանիքները: Կինոթատրոնների ցանցը ցանկանում է, որ հանդիսատեսը ֆիլմը վայելի որպես «կինեմատոգրաֆիական ձեռքբերում»: «Դիմակներով, ներկված դեմքերով կամ (Ջոքերի) հանդերձանքով մարդկանց թույլ չեն տա մտնել մեր կինոթատրոններ»,- նշված է ցանցի հայտարարության մեջ: Ֆիլմի պրեմիերան նախատեսված է հոկտեմբերի 4-ին: Ավելի վաղ նույնպիսի որոշում էր ընդունել կինոթատրոնների մեկ այլ ցանց՝ AMC Theatres-ը: 2012 թվականին Կոլոադոյում «Սեւ ասպետ» ֆիլմի ցուցադրության ժամանակ սպանդի զոհերի ընտանիքները մտահոգություն են հայտնել՝ կապված առաջիկա պրեմիերայի հետ: Այդ ժամանակ Ջեյմս Հոլմսը կրակոցներ էր արձակել հանդիսատեսի վրա, որի հետեւանքով մահացել էր 12 մարդ, 70-ը՝ վիրավորվել: Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման, չնայած իրեն մեղավոր չի ճանաչել խելացնորության պատճառով: «Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտը տեղյակ է հանրային խնդիրներին եւ «Ջոքերի» պրեմիերայի հետ կապված պատմական նշանակությանը,- նշված է ոստիկանության հայտարարության մեջ: - Չնայած Լոս Անջելեսում ոչ մի իրական սպառնալիք չկա, դեպարտամենտը մտադիր է ապահովել կինոթատրոնների շուրջ անվտանգության բարձր մակարդակ»: Ամերիկյան լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ զինվորականներին նախազգուշացրել են «Ջոքերի» պրեմիերայի ժամանակ զանգվածային հրաձգության հնարավորության մասին:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02