Չինաստանի Գուանդուն նահանգի ոստիկանությունը ձերբակալել է Խուան ազգանունը կրող տղամարդուն, որը պարտվել էր խաղատանը եւ որոշել կազմակերպել սեփական առեւանգումը տիկնոջից գումար պահանջելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Beijing News-ին: Դեպքը տեղի է ունեցել Չժունշան քաղաքային շրջանում: Խուանը պարտվել էր իր ամբողջ գումարը եւ որոշել «փոխհատուցել» կորուստը տիկնոջ միջոցով՝ կազմակերպելով իր իսկ առեւանգումը: Որպեսզի այն իրատեսական լիներ, նա կապել էր իր երկու ձեռքերն ու բերանը, իսկ այդ տեսարանի լուսանկարներն ու տեսագրությունն ուղարկել տիկնոջը՝ պահանջելով փրկագին: Խուճապահար կինը ահազանգել էր ոստիկանություն: Իրավապահներն անցկացրել էին հետաքննություն եւ ձերբակալել «առեւանգվածին»: Նա խոստովանել էր, որ կազմակերպել էր սեփական առեւանգումը: Արդյունքում նրա համար սահմանվել էր վարչական կալանք 10 օր ժամկետով եւ տուգանք 500 յուանի (շուրջ 70 դոլար) չափով:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02