Շվեյցարացի գիտնականներն ստեղծել են փափուկ կուտակչային մարտկոց, որը կարելի է ճկել, ձգել եւ ոլորել: Այն նախատեսված է ճկուն էլեկտրոնային սարքերի համար: Այդ մասին հայտնել է Ցյուրիխի Դաշնային տեխնիկական համասարանի մամուլի ծառայությունը: Գյուտի նկարագրությունը հրապարակել է Advanced Materials գիտական հանդեսը: էլեկտրոնային սարքերի արդի արտադրողներն ակտիվորեն մշակում են գաջեթներ, որոնք կարելի է ծալել եւ նույնիկ գլանաձեւ ոլորել: Բացի դրանից, «խելացի» հագուստի մեջ օգտագործվում են միկրոսարքեր, որոնք հետեւում են մարդու առողջական վիճակին: Այդ բոլոր սարքերին աշխատելու համար անհրաժեշտ է էներգիայի աղբյուր: Սովորաբար դա լիթիումա-իոնային կուտակիչն է: Բայց այդ տեսակի մարտկոցը հաճախ կոշտ եւ ծանր է լինում եւ վատ է համապատասխանում ճկուն էլեկտրոնային հարմարանքներին եւ տեքստիլ հագուստին: ETH Zurich-ի նյութագիտության պրոֆեսոր Մարկուս Նիդերբերգերը եւ նրա ղեկավարած գիտնականների խումբը գտել են այդ խնդրի լուծումը: Նրանց ստեղծած ճկուն կուտակչի նախատիպի հաստությունը զուգադրելի է ֆոտոժապավենի հաստության հետ: Այն կարելի ճկել, ձգել եւ ոլորել՝ չդադարեցնելով էլեկտրաէներգիայի մատուցումը: Մարտկոցը բաղկացած է մի քանի շերտից՝ բուտերբրոդի ձեւով, իսկ դրա կարեւորագույն բաղադրիչն էլեկտրոլիտն է: Ճկուն կուտակչի կիրառման ոլորտների թվում գիտնականները նշում են, բացի հագուստից, ճկվող էկրաններով համակարգիչներն ու պլանշետները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02