Մոսկվայում 2018թ. հուլիսին երեք դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի քույրերը՝ Մարինեն ու Նաիրան, դատի են տվել երեք քույրերի մորը՝ Աուրելիա Դունդուկին, որը տարբեր լրատվամիջոցների տված հարցազրույցի ժամանակ քննադատել է նախկին ամուսնու վարքագիծը, վարկաբեկել նրան: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն՝ MASH թելեգրամյան ալիքին հղումով:
Նշվում է, որ կինը ելույթ է ունենում տարբեր հեռուստահաղորդումների ժամանակ և պատմում, թե ինչ դաժան հայր ու ամուսին է եղել Միխայիլը: Նա նաև սպանվածին «գազան ու բացարձակ չարիք» է անվանել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ Քննչական կոմիտեն հաստատել է Միխայիլ Խաչատուրյանի կողմից բռնության փաստերը:
Հունիսին ՔԿ-ն քույրերի դեմ վերջնական խմբագրմամբ մեղադրանք էր առաջադրել՝ «Նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց կողմից իրականացված սպանություն» հոդվածով: Այս հոդվածով նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը 2018թ. հուլիսին սպանված էր հայտնաբերվել իր մոսկովյան տանը: Նրա դիակի վրա հայտնաբերվել էին բազմաթիվ վնասվածքներ: Տղամարդու 17, 18 և 19 տարեկան դուստրերը ձերբակալվել էին:
Նշվում է, որ Միխայիլ Խաչատուրյանը տարիներ շարունակ երեք քույրերին ենթարկել է ֆիզիկական և սեռական բռնության: Քույրերի պաշտպանությունը, ինչպես նաև հանրությունը պնդում են, որ աղջիկների գործողությունները կրել են ինքնապաշտպանական բնույթ և չեն կարող դիտարկվել որպես նախապես պայմանավորված խմբակային հանցագործություն:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հրապարակել էին աղջիկների առաջին ցուցմունքների սղագրությունը: Հարցաքննությունների ժամանակ նրանք ամենայն մանրամասնությամբ պատմել են հոր հետ համատեղ կյանքի, նրա կողմից գործադրված նողկալի սեռական բռնությունների մասին:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02