Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում և Անվտանգության խորհրդում տարածած հերթական սադրիչ նամակը՝ թվագրված ապրիլի 14-ին, որտեղ փորձ է արվում, պատասխանատվությունը Հայաստանի վրա դնելով, միակողմանիորեն չեղարկել 1994 թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը, բանակցային գործընթացը տապալելու և հրադադարի ռեժիմի պահպանումից խուսափելու ակնհայտ փորձ է: Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Վերջինս նշեց, որ գործընթացը, սակայն, հաջողություն ունենալ չի կարող, որովհետև զինադադարի մասին պայմանագիրն անժամկետ է։
Արտակ Զաքարյանը նշեց, որ Ադրբեջանի այս քայլը չի կարող արժանանալ միջազգային հանրության դրական վերաբերմունքին: «Այս առումով մենք, իհարկե, քաղաքական և դիվանագիտական առումով անելիքներ ունենք: Սա Ադրբեջանի հերթական ապակառուցողական քայլն է, որով կարող է է՛լ ավելի վտանգվել տարածաշրջանի անվտանգությունը: Դրա համար մենք պետք է պատրաստ լինենք բոլոր տիպի զարգացումներին` իհարկե չթուլացնելով քաղաքական պայքարը, և զսպիչ մեխանիզմներ գտնել Ադրբեջանի դեմ: Այս իրավիճակում առավել քան կարևոր է դառնում հրադադարի ռեժիմի խախտման մեխանիզմներ տեղադրելը և միջազգային հանրության ճնշումներն Ադրբեջանի դեմ: Եթե Ադրբեջանը ունենալով իրավական համաձայնագիրը, այնուամենայնիվ, շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, այս պարագայում Ադրբեջանը փորձում է իր վրայից հանել իրավական պատասխանատվությունը: Մեր գործողությունները պետք է լինեն ուղղված նրան, որ Ադրբեջանը որևէ հարթակում քաղաքական հաղթանակներ չունենա»,- նշեց Արտակ Զաքարյանը:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47