Կատալոնիայի անկախության կողմնակիցները հոկտեմբերի 1-ին սկսել են բողոքի ակցիաներ անցկացնել տարածաշրջանում անկախության հանրաքվեի երկրորդ տարեդարձի կապակցությամբ, որն Իսպանիայի իշխանություններն անօրինական են համարում: Այդ մասին հայտնել է El Periodico թերթը: Ըստ նրա տեղեկատվության, շուրջ 200 մարդ է հավաքվել Ժիրոնայում, թագավորության քաղաքացիական գվարդիայի շտաբի մոտ: Հանրահավաքի մասնակիցները ձվեր են նետում իրավապահների ուղղությամբ եւ շրջում են աղբարկղերը: Առայժմ բողոքի ակցիաների մասնակիցները ճանապարհներ չեն փակել Կատալոնիայում: Օրվա ընթացքում ամբողջ տարածաշրջանում սպասվում են բազմաթիվ ցույցեր, ինչի կապակցությամբ ինքնավարությունում ուժեղացված է իրավապահ մարմինների աշխատակիցների ներկայությունը: Տեղական ժամանակով ժամը 19-ին (Երեւանի ժամանակով 21:00-ին) Բարսելոնայի կենտրոնում նախատեսված է խոշոր ցույց: Անցյալ տարի անկախության հանրաքվեին նվիրված հանրահավաքներն ավարտվել են անկարգություններով: Հոկտեմբերի 1-ին Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը Twitter-ում գրել է, որ, իր կարծիքով, երկու տարի է լրանում «բռնությամբ արատավորված իսպանական պետության» կազմից դուրս գալու հարցի շուրջ քվեարկության անցկացման պահից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02