Խորհրդարանը քննարկում է «Հայփոստ» և «Էներգաիմպեքս» ընկերությունները մասնավորեցման ցանկից հանելու վերաբերյալ կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է ընկերություններին հանել մասնավորեցման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկից: Փոխարենն առաջարկվում է հետագայում ընկերության բաժնետոմսերը հանձնել հավատարմագրային կառավարման:
«Միշտ նշել եմ, որ մասնավորն ավելի լավ է կառավարում և պետք է կառավարումը տանք մասնավորին, սակայն այս դեպքը մի փոքր այլ է: ՀՀ 601 համայնքերի մեծ մասում մասնավոր նեդրումներ «Հայփոստի» մասով չի լինի, որովհետև անարդյունավետ կլինի, հետևաբար մեր բնակչության զգալի տոկոսը կենսաթոշակ ստանալու, թերթ գնելու կամ տարբեր տեսակի վճարումներ կատարելու համար խնդիրներ կունենա», - ասաց «Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանը:
Նա նկատեց, որ «Հայփոստը» տնտեսապես անարդյունավետ և թանկ ծառայություններ է մատուցում և մրցունակ չէ:
««Հայփոստը» 180 մլրդ դրամի կենսաթոշակ է վճարել, որը ընդհանուր կենսաթոշակների 60 տոկոսն է կազմում ու պետությունը դրա համար 1.5 մլրդ դրամ է վճարել: Բանկերը մնացած 40 տոկոսն են վճարել՝ 120 մլրդ դրամ, պետությունը դրա համար ընդամենը 80 մլն դրամ է վճարել: Այսինքն՝ «Հայփոստի» մատուցած ծառայությունները 12.5 անգամ ավելի թանկ են, քան բանկերի մատուցած ծառայությունները», - ասաց Պապոյանը:
aysor.am
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02