«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ի՞նչ տվեց մեր երկրին ԵՏՄ բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որ Երեւան էր բերել անդամ բոլոր երկրների ղեկավարներին, եւ որին հրավիրյալներ Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը, նաեւ դիտորդ-պետություն Մոլդովայի նախագահը մասնակցեցին:
Աշխարհի լիդերներից այս յոթնյակն, ըստ ամենայնի, դժգոհ չի գնա մեր երկրից: Հասցրեցին թերեւս Երեւանին էլ ծանոթանալ, «Թումո» կենտրոնում լինել, նույնիսկ միասին սելֆիներ անել: Նախագահներ եղան, որ նրանց ավտոշարասյունն էլ Սեւանից հետդարձի ճանապարհին չխուսափեց լրագրողների տեսախցիկից…
Որոշեցին ԵՏՄ Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը Սանկտ Պետերբուրգում անցկացնել: Իսկ երեւանյան նիստում, ինչպես սովորաբար լինում է ԵՏՄ այս հավաքներում, տնտեսական գործակցության բազմաթիվ փաստաթղթեր ստորագրեցին:
ԵՏՄ երկրները Սինգապուրի հետ ազատ առեւտրի համաձայնագիր կնքեցին, Սինգապուրի վարչապետը գոհ մնաց, երկու տարի այդ բանակցությունների մեջ էին: Այս Միության անդամ 5 պետությունները համաձայնության եկան միասնական ֆինանսական շուկայի հայեցակարգի շուրջ: Եւ թերեւս ամենաէականը մեզ համար. ռուսական գազի հնարավոր թանկացման մասին եղա՞ն քննարկումներ, հերքվեցի՞ն համառ լուրերը ռուսական գազի 30-տոկոսից ավելի թանկացման մասին: Հստակ հայտնի է մի բան. բանակցությունները շարունակվում են:
Իսկ Իրանի նախագահ Հասան Ռոհանի-ՀՀ Նիկոլ Փաշինյան հանդիպմանն էլ նախագահ Ռոհանին պատրաստակամություն է հայտնել ընդլայնել գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03