«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ընդունած որոշման մեջ քաղաքական երանգ չկա։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին ԱԺ որոշման նախագծին, որի քվեարկությանը ԲՀԿ-ն որոշել է չմասնակցել։
«Մենք քաղաքական ուժ ենք, բայց մեր որոշումներն ընդունում ենք իրավունքի նորմերի շրջանակներում: Մեր փորձագետների և իրավաբան պատգամավորների հետ միասին նախագիծն ուսումնասիրել ենք և այն կարծիքին ենք, որ իրավական հիմնավորումները բավարար չեն: Այս առումով մենք նպատակահարմար չենք գտնում մասնակցել մի գործընթացի, որի իրավական հեռանկարը մեզ համար կանխատեսելի չէ»,- ընդգծեց Գևորգ Պետրոսյանը։
Նա միաժամանակ նշեց, որ օրենքի համաձայն՝ այդ որոշումը կայացնում է Սահմանադրական դատարանը։
Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, համաձայն որի, իրենք չեն մասնակցելու քվեարկությանը, ասել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումն այս հարցում ընդամենը պետք է ընդունել ի գիտություն։
Հարցին, թե «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած փաստաթղթում որևէ իրավական հիմնավորում չկա՞, Գևորգ Պետրոսյանն ասաց՝ եթե հիմա ասի, որ որևէ իրավական հիմնավորում չկա, դա կնշանակի, որ հեգնում է այն իրավաբաններին, որոնք կազմել են դա. «Բայց այդ հիմնավորումները մեզ համար համոզիչ չեն եղել, որ մենք գտնենք՝ դա բավարար է միանալու այդ նախաձեռնությանը»։
Պատգամավորը հիշեցրեց, որ իրենք ժամանակին դեմ են քվեարկել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի թեկնածությանը. «Այսինքն՝ այնպես չէ, որ մենք իրեն պաշտպանելու խնդիր ունենք, եթե նման խնդիր լիներ, այդքան քաջություն կունենայինք բարձրաձայնելու համար։ Այստեղ անձերի խնդիր չկա, այստեղ ինստիտուցիոնալ խնդիր կա»։
Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն շահագրգռված է, որ ցանկացած նախաձեռնություն, անկախ նրանից, թե դրա հեղինակն ով է, իրականացվի օրենքի շրջանակներում և դրա իրավական հեռանկարը կանխատեսելի լինի։
«Դրանց բացակայության պատճառով որոշեցինք չմասնակցել քվեարկությանը»,- հավելեց նա։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02