ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի տեքստից պակասում է առնվազն 20 րոպեի խոսակցությունը: Այս մասին հայտարարել է անկախ սենատոր Անգուս Քինգը՝ CNN-ին տված հարցազրույցում: Քինգի խոսքով՝ Զելենսկու և Թրամփի միջև հեռախոսազրույցը տևել է 30 րոպե, իսկ Սպիտակ տան ներկայացրած տեքստը փոխանցում է խոսակցության ընդամենը մեկ երրորդը: «Իմ երկու աշխատակիցների կողմից տեքստի բարձրաձայն ընթերցումը տևեց ընդամենը 10 րոպե 40 վայրկյան: Հեռախոսազրույցը տևել է 30 րոպե: Հիմա մենք չգիտենք, թե ինչն է պակասում»,- մեկնաբանել է Քինգը: Միևնույն ժամանակ, սենատորը եզրակացրել է, որ որոշ ժամանակ կարող էր խլել թարգմանությունը, եթե հեռախոսազրույցի ժամանակ աշխատել են նաև թարգմանիչներ: Այնուամենայնիվ, սենատորը կարծում է, որ զրույցի այս բացը կարող է դառնալ հետաքննության պատճառ: Հուլիսին Զելենսկու և Թրամփի միջև կայացած հեռախոսազրույցը սկանդալ է առաջացրել ամերիկյան քաղաքական շրջանակներում և դրդել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին հայտարարել նախագահի պաշտոնանկության գործընթացը սկսելու մասին: Հեռախոսազրույցը երկու երկրների նախագահների միջև տեղի էր ունեցել հուլիսի 25-ին: Ըստ The Wall Street Journal-ի աղբյուրների՝ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը մի քանի անգամ պահանջել է Զելենսկիից հետաքննություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու նկատմամբ. Հանթեր Բայդենը եղել է ուկրաինական Burisma Holding մասնավոր գազային ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Նշենք, որ Ջո Բայդենը մասնակցելու է 2020 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական մրցապայքարին:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02