Արփինե Հովհաննիսյանի հանդեպ ձեր մանդատավոր և ալեհեր թիմակցի գարշելի արարքի դատապարտումն ի սկզբանե բարոյական դաշտում էր: Մի դաշտում, որտեղ ճիշտն ու սխալը բազմաթիվ չգրված օրենքներով կարգավորվող հարց է: Օրենքներ, որոնց խախտման համար նախատեսված պատիժը քրեական կամ վարչական չէ, այն հանրային է և չի ենթարկվում տարաբնույթ հնարքներին, պոակական ֆեյքերի, որոշ անհայտ ծագման պատահական պատգամավորների կռուտիտներին:
Սա է պատճառը, որ արդեն երկրորդ օրն է, ինչ հանրային կարծիքը եռում է, հատկապես տվյալ սուբյեկտի այսօրվա անհաջող բարբաջանքից հետո: Իշխանական մի շարք ներկայացուցիչներ փորձում են հարցը տեղափոխել քաղաքակաան դաշտ, հիմնավորելու համար իրենց գործընկերոջ ստոր խոսքերը: Մի դաշտ, որով արդարացնում էին մեր տների և ընտանիքների վրա հարձակումները, դագաղներն ու ծաղկեպսակները, սև ժապավաններն ու իմ “ադրբեջանցի” լինելու մասին բարոյազուրկ նյութերը:
Սակայն լավ իմացեք, որ սա իրականության այլասերման հերթական անհաջող ճիգն է, քանզի խնդիրը բացարձակ քաղաքական չէ, և Սասուն Միքայելյանն իր կողմից այսօր ապացուցեց դա: Հասարակաքաղաքական դաշտում արդեն դուք վաղուց իրավիճակը հասցրել եք հատակին, իսկ հիմա ստացել եք եզակի հնարավորություն օգտագործել այս սկանդալը մաքրելու համար երկրում տիրող գարշահոտությունը:
Դրա համար պետք է, որ ձեզանից գոնե մեկը ընդամենը խիստ դատապարտի տեղի ունեցածը կամ ԱԺ-ում ընթացք տաք այս հարցի օրինական կարգավորմանը՝ ստեղծելով էթիկայի հանձնաժողով:
Գնդակը ձեր դաշտում է, պարոնայք: Անթույլատրելի նախադեպ մի ստեղծեք, մի օր տակն եք մնալու:
09:01
17:54
17:32
17:16
17:02
16:51
16:35
15:06
13:21
13:15
13:01
12:45
12:21
12:03
11:46
11:23
10:46
10:24
10:05
09:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02