«Ժոեղովուրդ» թերթը գրում է. «Կալանավայրերում բժիշկներին պարտադրում են դուրս գալ աշխատանքից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քրեակատարողականների ընդհանուր թվով 120 բժիշկներից 50-ն արդեն գործազուրկ են: Այստեղ էլ, ըստ մեր աղբյուրների, խնամի-ծանոթ-բարեկամությունը «արդյունավետ է աշխատում»:
Ոչ պատշաճ բուժսպասարկումից կալանավայրերում մշտապես դժգոհություն եղել է: Դեռևս նախկին իշխանությունների ժամանակ էին խնդրի լուծման ուղիներ փնտրում, փակե՛լ դատապարտյալների անմխիթար հիվանդանոցն ու նորը կառուցել՝ ավելի լավ պայմաններով, թե՛ ազատազրկվածների բուժումը կազմակերպել քաղաքացիական հիվանդանոցներում, ինչպես շատ երկրներում են անում:
Այդպես էլ հարցը մնաց չլուծված: Եվ, ահա, հետհեղափոխական Հայաստանում կազմավորվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը ոչ թե Քրեակատարողական վարչության ենթակայությամբ է գործելու, այլ Արդարադատության նախարարության: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ազատման դիմումների գլխավոր պարտադրողը այս ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ նշանակված Բագրատ Սայադյանն է, որը, ի դեպ, մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի խնամին է: Բուժաշխատողներին ասել է՝ ազատվելու դիմում գրեն՝ ՊՈԱԿ-ում աշխատանքի խոստումով:
Մարդիկ էլ դիմումը գրել են ու հայտնվել «խաղից դուրս» վիճակում: «Վարդաշեն» ՔԿՀ-ի բուժմասի պետին են, օրինակ, հեռախոսազանգով առաջարկել դիմում գրել, վերջինս առարկել է, խոստացել են տեղափոխել «Կոշ» կալանավայր: Բուժմասի պետը երբ «Կոշում» պարզել է, որ իրեն խոստացած հաստիքն արդեն զբաղված է, հին աշխատավայրում դժգոհել է, որ կատարվածի մասին կհայտնի իրավապահներին, կառաջարկի վերծանել հեռախոսազրույցները:
Վերջնարդյունքում նրան առաջարկել են մի դիմում էլ գրել՝ նախորդ՝ ազատման դիմումին ընթացք չտալու խնդրանքով: Ահա այսպիսի քաոտիկ վիճակ է, ինչը, ըստ մեր տեղեկությունների, ավելի մեծ խառնաշփոթ է առաջացրել կալանավայրերի՝ առանց այդ էլ անմխիթար բուժսպասարկման հատվածում, մասնագիտությամբ անասնաբույժն է բժշկությամբ զբաղվում, խնամի-ծանոթ-բարեկամով են դեղեր նշանակում, ատամնաբույժն առանձին դեպքերում թերապևտիկ օգնության է հասնում, թերապևտը՝ նարկոլոգ է աշխատում...
Ավելին, մեր տեղեկություններով՝ հենց Սայադյանն ու Դատապարտյալների հիվանդանոցի պետի տեղակալ Անդրանիկ Բաղդասարյանն են վճռում ով որտեղ պետք է աշխատի: Իսկ թոշակառուի տարիքային սահմանագիծը հատած Բաղդասարյանն էլ հասցրել է արդեն կնոջը որպես բժշկուհի աշխատանքի տեղավորել կալանավայրում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
20:05
19:56
19:05
17:04
16:47
16:17
15:55
15:52
15:36
15:26
14:51
14:38
14:17
14:04
13:42
13:19
13:03
12:45
12:17
12:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47