Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հանդես Է եկել հօգուտ այն բանի, որ Եվրամիությունը պատասխան միջոցներ ձեռնարկի ԱՄՆ-ի իշխանությունների կողմից ԵՄ-ի երկրների ապրանքների ու ծառայությունների վրա մաքսատուրքերի սահմանման դեպքում: Այդ մասին նա հայտարարել Է Funke մեդիախմբին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հոկտեմբերի 4-ին:
«ԵՄ-ն այժմ պետք Է արձագանքի և Առևտրի համաշխարհային կազմակերպության հավանությունից հետո, թերևս, տուգանային մաքսեր սահմանի իր կողմից»,-ասել Է նախարարը: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը «մերժեց փոխընդունելի որոշման գալու ԵՄ-ի առաջարկը և դրա փոխարեն գնաց առճակատման ճանապարհով»: «Մենք դա ճիշտ չենք համարում, քանի որ դրա համար վճարելու են աշխատողներն ու սպառողները Ատլանտիկայի երկու կողմում»,-նշել Է Մաասը: ԱԳ նախարարն ընդգծել Է, որ Եվրոպան առաջվա պես պատրաստ Է ԱՄՆ-ի հետ համատեղ մշակել ավիաարդյունաբերության սուբսիդավորման ընդհանուր կանոններ: Ինչպես հոկտեմբերի 2-ին հայտնել Է CNBC ամերիկյան հեռուստաալիքը, վկայակոչելով առևտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցչի աշխատակազմին, Միացյալ Նահանգները մտադիր Է ԱՀԿ-ի արբիտրաժի որոշման լույսով մաքսատուրքեր սահմանմանել Եվրամիության երկրներից ներմուծվող մարդատար ինքնաթիռների և գյուղատնտեսական արտադրանքի վրա: Ինքնաթիռների համար մաքսատուրքերը կկազմեն 10 տոկոս, գյուղատնտեսական մի քանի անուն արտադրանքի և այլ ապրանքների համար՝ 25 տոկոս: Դրանք ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 18-ին: Հոկտեմբերի 2-ին ավելի վաղ ԱՀԿ-ի արբիտրաժը ԱՄՆ-ին թույլատրել Է Եվրամիության երկրների ապրանքների ու ծառայությունների վրա մաքսեր սահմանմանել գրեթե 7,5 մլրդ դոլարի չափով այն բանի կապակցությամբ, որ ԵՄ-ի չի կատարել ավելի վաղ կազմակերպության կողմից ընդունված որոշումները, որոնք վերաբերում են Airbus կորպորացիայի սուբսիդավորմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02