Samsung Electronics կորպորացիան դադարեցրել է արտադրությունը սմարթֆոնների հավաքման Չինաստանում իր միակ գործարանում: Այդ մասին հայտնել է Associated Press (АP) գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության մամուլի տեղեկագիրը:
Ըստ առկա տեղեկատվության, Չինաստանի Գուանդունի նահանգի Հոյչժոու քաղաքում սմարթֆոնների հավաքման գիծը ընկերության միակ գործարանում ընթացիկ տարվա սեպտեմբերին փակվել է արտադրության «արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտության» կապակցությամբ:
«Սարքավորումները կտեղափոխվեն ընկերության այլ գործարաններ՝ կախված մեր ռաազմավարությունից եւ շուկայի պահանջմունքներից»,-գործակալությունը մեջբերում է Samsung Electronics-ի հայտարարությունը: Հոյչժոուի գործարանը բացվել է 1992 թվականին եւ սկսել է սմարթֆոններ թողարկել 2006 թվականին:
Ընթացիկ տարվա հունիսի սկզբին ընկերությունը հայտարարել էր ձեռնարկության աշխատակիցների թվի կրճատման մասին: 2017 թվականի դրությամբ, ֆաբրիկայում աշխատում էր ավելի քան 6 հազար մարդ:
Samsung Electronics-ը Չինաստանում հեռախոսների արտադրության նվազեցմանը ձեռնամուխ է եղել 2018 թվականին՝ իր գործարանը փակելով Տյանցչինում: The Korea Herald թերթի կարծիքով, աշխատուժը եւ ՉԺՀ-ում ընկերության գործարանների կրճատման մասին որոշումը կապված է Հնդկաստանում իր ներկայությունն ընդլայնելու կորպորացիայի պլանների հետ: Անցյալ տարվա օգոստոսին Samsung Electronics-ը հայտարարել էր Հնդկաստանի Նոյիդա քաղաքում շարժական հեռախոսների արտադրության գործարկման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44