Այսօր աշխարհի ճարտարապետների եւ ճարտարապետական գլուխգործոցները գնահատողների մասնագիտական միջազգային տոնն է՝ Ճարտարապետության միջազգային օրը (World Architecture Day), որը նրանք նշում են հոկտեմբերի առաջին երկուշաբթի, հայտնում է Calend.ru-ն:
Տոնը սահմանել է Ճարտարապետների միջազգային միությունը՝ МСА (International Union of Architects, UIA): 1985 թվականին МСА ժողովում նախապես որոշվել է Ճարտարապետության միջազգային օրն ամեն տարի նշել հուլիսի 1-ին: Իսկ 1996 թվականին Բարսելոնայում Միության 20-րդ Գլխավոր ասամբլեայում բանաձեւ է ընդունվել Ճարտարապետության միջազգային օրը հոկտեմբերի առաջին երկուշաբթի տեղափոխելու մասին՝ այն նվիրելով Հաբիթաթի միջազգային օրվան (Կացարանի միջազգային օր):
Ճարտարապետների միջազգային միությունը ստեղծվել է Երկրորդ աշխարհամարտից անմիջապես հետո: Այդ ժամանակ Միության համար հրատապ էր պատերազմի հետեւանքով ավերված քաղաքների, բնակավայրերի եւ արդյունաբերական ձեռնարկությունների վերականգնման խնդիրը: ԽՍՀՄ Ճարտարապետների միությունը МСА-ի հիմնադիրներից եւ նրա գործունեության ակտիվ մասնակիցներից մեկն էր: Հիմա МСА-ն ունի հարյուրից ավելի ազգային սեկցիաներ եւ միլիոնից ավելի ճարտարապետներ:
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
11:11
11:05
10:49
10:26
10:02
09:51
09:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02