Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն իր թվիթերյան էջում հայտնել է, որ մոտ 38.000 մարդ կազատվի բանտերից բարեփոխման շրջանակում, որը կոչված է բեռնաթափել երկրի բանտերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը։
Նշվում է, որ բարեփոխումը թույլ կտա շատ բանտարկյալների իրենց ժամկետից շուտ լքել ազատազրկման վայրը, սակայն նրանք կգտնվեն հսկողության տակ։
Որոշումն ընդունվել է ազատազրկվածների մեծ թվի պատճառով։ Նշենք, որ երկրում հուլիսի 15-ին իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրում ձերբակալությունների մեծ ալիք է սկսվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի իշխանություններն արտակարգ դրության մասին երկու հրամանագիր են հրապարակել, որոնք նախատեսում են պետական հեղաշրջման փորձին ներգրավվածության համար կասկածվող ոստիկանության ավելի քան 2 հազար աշխատակիցների և ավելի քան 300 զինծառայողների պաշտոնից ազատում։
Իշխանությունները ստացել են ընդլայնված լիազորություններ, որոնք, մասնավորապես, թույլ են տալիս նրանց փակել հեռահաղորդակցական ընկերությունները: Ընդ որում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իրավունք է տրամադրվում բանակի հրամանատար՝ գլխավոր շտաբի ղեկավար նշանակել, ով ավելի վաղ ենթարկվում էր վարչապետին:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ՝ հուլիսի 15-ին, Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, որը տապալվել է: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեղաշրջման կազմակերպման համար մեղադրում է իր նախկին համախոհ և ներկայիս ոխերիմ թշնամի Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ-ում:
13:39
13:22
13:18
12:59
12:44
12:18
11:45
11:36
11:25
11:02
10:45
10:16
09:32
09:03
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44