Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հանդեպ ԱՄՆ-ի դիրքորոշումն անփոփոխ է մնում, հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Պոմպեոն հիշեցրել է, որ ապրիլին ՄՔԴ-ը մերժել էր մարդկության դեմ հանցագործությունների եւ ռազմական հանցագործությունների հետաքննությունը, որոնք ենթադրաբար կատարվել են Աֆղանստանի տարածքում։ Որոշ մեղադրանքներ վերաբերում էին ամերիկյան զինծառայողներին։ Արդյունքում ՄՔԴ-ի դատախազը խնդրել էր դատավորներին թույլ տալ բողոքարկել այդ որոշման որոշ դրույթներ, եւ սեպտեմբերի 17-ին դատարանը մասամբ բավարարել էր դատախազի մջնորդությունը։ Անցյալ շաբաթ դատախազությունը հայց էր ներկայացրել ապրիլյան որոշումը բողոքարկելու վերաբերյալ։ Սակայն այն դեռ ուժի մեջ է մնում։ Ինչպես հայտարարել է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները նախկինի պես հաստատակամորեն մտադիր են իրենց զինծառայողներին պաշտպանել հետաքննություն բեմադրելու «ոչ խելամիտ» փորձերից։ «Դատավորները ճիշտ էին, երբ ապրիլի 12-ին մերժել էին ամերիկյան զինծառայողների հանդեպ հետաքննություն անցկացնելու դատախազի վրդովեցուցիչ հայցը, եւ մեր տեսակետից՝ բողոքարկման գործընթացն անիմաստ է։ ԱՄՆ-ը ՄՔԴ Հռոմեական կարգավիճակի անդամ չէ եւ հետեւաբար ոչ երկիմաստորեն առարկում է ՄՔԴ իրավասությունները ամերիկյան զինվորականների վրա տարածելու փորձերի դեմ»,- ասվում է Պոմպեոյի հայտարարության մեջ։ Պետքարտուղարը հավելել է, որ ԱՄՆ-ը ցանկացած անհրաժեշտ միջոցառումները կկիրառի իր ինքնիշխանությունը եւ իր զինվորականներին ՄՔԴ-ի անարդար հետապնդումներից պաշտպանելու համար։ Մարտի 15-ին Վաշինգտոնը հայտարարել էր ՄՔԴ-ի այն աշխատակիցներին վիզաների տրամադրումը դադարեցնելու մասին, որոնք պատասխանատվություն են կրում ամերիկյան կամ դաշնակից զինծառայողների հանդեպ հետաքննության համար։ «Մենք կպահպանենք զգոնությունը այդ քաղաքականության կիրառման համար»,- նախազգուշացրել է Պոմպեոն։
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44