ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակով գանգատվել է , որ բոլոր ընկերներից զրկվել է, երբ ղեկավարել է ամերիկյան վարչակազմը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Մինեսոտայում իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալիս նա պատմել է, թե ինչպես է վերջերս զրուցել ընկերոջ հետ: Ի թիվս այլոց, զրույցի թեման էր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հուլիսյան հեռախոսային զրույցի շուրջ սկանդալը: «Նա ասաց. «Նախագահ»: Ես պատասխանեցի. «Անվանիր ինձ Դոնալդ, դու 35 տարի ինձ Դոնալդ ես անվանել»: Ես կորցրել եմ իմ բոլոր ընկերներին, որովհետեւ նրանք վախենում են ինձ հետ խոսել, անկեղծ ասած՝ ես նախագահն եմ, հիմա նրանք չեն կարող ինձ հետ խոսել»,- ասել է Թրամփը: Սպիտակ տան ղեկավարի կարծիքով՝ խնդիրը հարգանքն է, որը մարդիկ ունեն պետության ղեկավարի պաշտոնի հանդեպ: «Ես ցանկանում եմ, որ որեւէ մեկն ինձ Դոնալդ անվանի»,- ամփոփել է Թրամփը: Ի պատասխան սրա՝ հավաքված բազմությունը սկսել է վանկարկել նրա անունը: Ընդ որում՝ Թրամփն իր ելույթի մեծ մասը նվիրել է դեմոկրատներին ուղղված քննադատությանը, որոնք նրա իմփիչմենթի ընթացակարգ են սկսել:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44