«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կհեռացնե՞ն Երեւանի ավագանուց «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նրա դեմ բողոքով ՔՊ վերահսկիչ հանձնաժողով է ներկայացել կուսակից ընկերը, ում ավագանու նիստերից մեկի ժամանակ Տիգրան Գալստյանը հրապարակային վիրավորել է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գալստյանի առջեւ խնդիր է դրված նույնկերպ՝ հրապարակային ներողություն խնդրել կամ հեռանալ ավագանու կազմից: Գալստյանը, սակայն, ներողություն դեռեւս չի խնդրել, մեզ հետ զրույցում էլ չհաստատեց, որ մանդատից հրաժարվելու խնդրի առջեւ է կանգնած:
Ի դեպ, մեր տեղեկություննեով` սա կուսակցական վերահսկող այս հանձնաժողովի միակ բողոք-դիմումը չէ, թիմակիցները հաճախ են բողոքում մեկը մյուսից:
Հանձնաժողովի նախագահ Սոնա Ղազարյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել է, որ նույնիսկ մշակած դիմումի ձեւ կա, որը կարող է լրացնել ցանկացած մեկը կուսակցից բողոքելիս: Այժմ ամպեր են կուտակվել շարքային կուսակցականներից մեկի գլխին. Ղազարյանն անունը չի ասում, բայց հնարավոր է` նրան կուսակցությունից հեռացնեն: Իսկ մեր տեղեկություններով` այս շարքայինի խնդիրն ուղիղ առնչություն ունի Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03