«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Իշխող թիմից հոկտեմբերի 10-12-ը 4 իրավաբան է մեկնել Իտալիա, մասնակցելու ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի 120-րդ լիագումար նիստին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վենետիկյան քննարկումներին մասնակցել են արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղակալ Քրիստինե Գրիգորյանի հետ, ՀՀ կառավարության ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում՝ Եղիշե Կիրակոսյանը, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Հանձնաժողովում Հայաստանին վերաբերող 2 հարց է քննարկվել` առաջինը` դատաիրավական բարեփոխումների փաթեթին հավանություն տալու հարցը եւ երկրորդը` Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրականության վերաբերյալ Ռուստամ Բադասյանի դիմումը հանձնաժողովին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանականները Վենետիկ են մեկնել` հանձնաժողովի հետ բանակցելու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմամբ ՍԴ շուրջ ստեղծված թնջուկը հօգուտ իշխանության լուծելու օրակարգով: Այսինքն՝ Վենետիկի հանձնաժողովը դատաիրավական բարեփոխումների փաթեթի մեջ հավանություն է տալիս Հրայր Թովմասյանի հեռացմանը` Ստամբուլի կոնվենցիան Հայաստանում վավերացնելու պայմանով:
Ինչ հաջողություններ են ունեցել իշխանականները` դեռ կպարզվի: Մինչ այդ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց` ոչ մի արտառոց բան չկա. վարչապետ Փաշինյանի սեպտեմբերի 26-ի որոշումով է պատվիրակությունը հոկտեմբերի 10-12-ը գործուղվել Վենետիկի հանձնաժողով: Վենետիկցիների հետ գործարքի մասին լուրերն, ըստ Լ. Մարտիրոսյանի, իրականությանը չեն համապատասխանում. «Մտացածին են»:
«Ժողովուրդ» օրաթերթին, ի դեպ, բացառիկ տեղեկությոններ են հասել նաեւ, թե ինչ է կատարվում այս օրերին Բարձրագույն դատարանի պատերից ներս: Կընդունե՞ն վարույթ ԱԺ դիմումը` ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Մեր տեղեկություններով` ՍԴ-ում ամենեւին էլ տրամադրված չեն ընդունել ու ընթացք տալ այդ դիումին, նշում են, թե այն, ինչ ԱԺ-ն ուղարկել է ՍԴ, չի կարող քննության առարկա դառնալ, քանի որ կան որոշակի «պրոցեդուրային» խախտումներ: Բացի այդ, մեր աղբյուրները փոխանցում են, որ ՍԴ դատավորների մի մասը համարում է, որ ԱԺ-ի ուղարկած այդ փաստաթուղթը կանոնակարգ-օրենքի խախտմամբ են ուղարկել բարձրագույն դատարան»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47