1in.am-Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ապրիլի 25-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի և Ադլերի, Խոստայի ու Լազարևսկի շրջանների հայ համայնքների ներկայացուցիչների կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակին է փոխանցվել «ՈւԱԶ» մակնիշի 16 ավտոմեքենա: Միջոցառմանը ներկա են գտնվել ԱՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկ յանը, կառավարության պատասխանատու պաշտոնյաներ: Այս մասին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այնուհետև ընդունել է նշված համայնքների պատվիրակությանը: Գործադիր իշխանության ղեկավարը ողջունել է նրանց և շնորհակալություն հայտնել՝ Արցախի նկատմամբ ունեցած սրտացավ վերաբերմունքի և ցուցաբերած աջակցության համար:
«Այն միասնությունը, որ այս օրերին Արցախի շուրջ ձևավորել է աշխարհասփյուռ հայությունը, մեկ անգամ ևս վկայում է հայի ոգու անպարտելի լինելու մասին: Այդ իմաստով, Արցախի ժողովրդի անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Սոչի քաղաքի և Ադլերի, Խոստայի ու Լազարևսկի շրջանների, ինչպես նաև արտերկրում ապրող մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր, հատկապես այս օրերին, Արցախի կողքին են»,- նշել է վարչապետը և հավելել, որ ի դեմս սփյուռքի մեր հայրենակիցների՝ Արցախն ամուր թիկունք ունի:
Սոչիի հայ համայնքի ներկայացուցիչ, պատվիրակության անդամ և նախաձեռնության համահեղինակ Սամվել Զաքարյանը նշել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասին առաջին լուրերը լսելուն պես՝ տեղի հայ համայնքի ներկայացուցիչներն անմիջապես արձագանքել են՝ իրենց պատրաստակամությունը հայտնելով օգնության ձեռք մեկնել Արցախին: Ս. Զաքարյանի խոսքով՝ բացի նյութական աջակցությունից, տեղի շատ հայեր պատրաստ են անհրաժեշտության դեպքում նաև ֆիզիկապես ներկա գտնվել Արցախում և պաշտպանել հայրենիքը:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47