Հարգելի գործընկերներ,
Ի պատասխան վերջերս առողջապահության նախարարությանն ուղղված բազմաթիվ բժշկական հաստատությունների հարցումների` տեղեկացնում եմ. «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» բյուջետային ծրագրով պետական պատվերի վերաբաշխումը նախարարության կողմից կիրականացվի մինչև հոկտեմբերի 31-ը: Առողջապահության նախարարությունը ձեռնամուխ է եղել համապատասխան կառավարության որոշման նախագծի շրջանառմանը, որով ի թիվս այլ փոփությունների վերը նշված ծրագիր կներգրավվի լրացուցիչ 470 մլն դրամ:
Հպարտությամբ պետք է արձանագրել, որ 2019թվականին, Հայաստանի շուրջ 30-ամյա պատմության մեջ, առաջին անգամ բոլոր բուժ հաստատությունները առողջապահական արտահիվանդանոցային և հիվանդանոցային ծրագրերով ստացել են աննախադեպ ֆինանսավորում, որի արդյունքում չկա և չի լինելու որևէ կազմակերպություն, որը կներկայացնի պետական պատվերի կատարողականի հաշվետվություն և չի ֆինանսավորվի:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին` քաղաքացու առողջությունը, որպես պետության ռազմավարական առաջնահերթություն որակելու և այդ սկզբունքը անշեղ կայացնելու` բառի բուն իմաստով 24-ժամյա աշխատանքի համար: Շնորհակալ եմ պետական առողջապահական գործակալության և ֆինանսատնտեսագիտական վարչության բոլոր աշխատակիցներից, որոնց շուրջօրյա աշխատանքային գրաֆիկով աշխատանքի, մասնագիտական հմտությունների, բարձր պրոֆեսիոնալիզմի հաշվին հնարավոր եղավ ստանալ պետական պատվերի անաչառ, ճկուն, իրավական, համակարգային մոտեցումներով կառուցված առողջապահության ֆինանսավորման համակարգ: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ դե ֆակտո և դե յուրե հանդիսանալով առողջապահական համակարգի ֆինանսական գծով պատասխանատու` պատրաստ եմ քննարկել պետական պատվերի տեղադրման, տեղաբաշխման և վերաբաշխման հետ կապված ցանկացած հարց:
Հարգանքով ՀՀ ԱՆ Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
09:35
09:23
09:16
09:02
18:02
17:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14