VOAnews-Օրեր անց Վաշինգտոնում անվտանգության բացառիկ պայմաններում մեկնարկելու է երկրի անվտանգությանը նվիրված հիմնական միջոցառումը՝ Միջուկային անվտանգության գագաթաժողովը: Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի կողմից հյուրընկալվող այս միջոցառմանը մասնակցելու է 51 երկրի ղեկավար, այդ թվում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով այս օրերին գտնվում է աշխատանքային այցով Բոստոնում:
ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Թոմաս Քանթրիմանի խոսքով, գագաթաժողովի ուշադրության կենտրոնում են լինելու մասնավորապես միջուկային ահաբեկչությունը կանխարգելելու միջոցները.
«Միջուկային անվտանգության գագաթաժողովը կարեւոր դեր ունի ԱՄՆ-ի ռազմավարության մեջ, որի նպատակն է բացառել ահաբեկիչների կողմից միջուկային զենքի տարրեր ձեռք բերելու հնարավորությունը»:
Փորձագետների խոսքով, ահաբեկիչների կողմից նույնիսկ տարրական ատոմային ռումբի ստեղծումը մահացու վտանգ կլինի ողջ մարդկության համար:
Քանթրիմանի խոսքով, Միջուկային անվտանգության գագաթաժողովի ընթացքում նախատեսվում է մի շարք կարեւորագույն որոշումներ ընդունել, որոնք կնվազեցնեն միջուկային զենքը՝ ահաբեկիչների ձեռքն ընկնելու հնարավորությունը.
«Միջուկային ահաբեկչությունն այն հարցերից է, որոնց վտանգն անհնար է որակել, չեմ կարող ասել, որքան է միջուկային ահաբեկչության հավանականության աստիճանը, սակայն միանշանակ, մենք կարող ենք այն նվազագույնի հասցնել»:
Գագաթաժողովի ընթացքում նախատեսվում է քայլեր ձեռնարկել, բոլոր ռազմական եւ քաղաքացիական միջուկային օբյեկտների անվտանգության մակարդակը որակապես բարձրացնելու ուղղությամբ: Դեսպան Բոննի Ջենկինսի խոսքով, այդ անվտանգությունը պետք է լինի համակարգված եւ կառուցվածքային.
«Ապագայում մենք պետք է ամրապնդենք միջուկային անվտանգության համաշխարհային կառուցվածքը, այլ ոչ թե առանձին քայլեր կատարենք այդ ուղղությամբ»:
Պետքարտուղարության ներկայացուցիչների խոսքով, նախագահ Օբամայի նախաձեռնությունը հանդիսանալով, մարտի 31-ին մեկնարկող չորրորդ Միջուկային անվտանգության գագաթաժողովը լինելու է վերջինը նման ձեւաչափով, մինչդեռ միջուկային անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը անպայման շարունակվելու են:
«Ամերիկան վճռական է շարունակել ամբողջ աշխարհի հետ գործընկերությունը՝ այս աշխարհն ավելի անվտանգ տեղ դարձնելու նպատակով», - նշել է Թոմաս Քանթրիմանը:
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02