«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մայրաքաղաքում ոստիկանի սպանության լուրը երեկ ցնցեց ամբողջ երկիրը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հոկտեմբերի լույս 16-ի գիշերը 18-ամյա Սամվելն ու 16-ամյա Հրաչը, որոնք եղբայրներ են, Հաղթանակ զբոսայգու հարակից տարածքում գտնվող վարսավիրանոցներից գողություն են արել, գողոնն էլ թաքցրել կամրջի տակ:
Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացնող կարգախմբի ոստիկանները նկատել են նրանց կասկածելի պահվածքը, բայց տղաները փախուստի են դիմել: Ոստիկանները հետապնդել են, տղաներից մեկը Ազատության պողոտայում մի ուղղությամբ է փախել, իսկ մյուսը՝ մեկ այլ: Ոստիկաններին հաջողվել է բռնել 18-ամյա տղային, ու երբ կանխել են նրա դիմադրությունը, մյուս ուղղությամբ փախած 16-ամյա տղան հետեւից մոտեցել է ոստիկան Տիգրան Առաքելյանին, հափշտակել նրա զենքն ու հենց դրանով կրակել Տ. Առաքելյանի գլխին: Լրատվամիջոցներն էլ երեկ տեղեկացրին, որ եղբայրները մանկատան սաներ են եղել:
Նկատենք, որ ծառայության մեջ իր գործն անող ոստիկանին սպանելու այս դեպքը առաջինը չէ Նոր Հայաստանում: 2018-ի մայիսի 3-ին էլ, հիշեցնեք, HSBC բանկի` Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկի մասնաճյուղի վրա ավազակային հարձակման ընթացքում ոստիկան սպանվեց: Ոստիկանության ավագ ենթասպա, երկու երեխաների հայր Արա Շախգուլյանը սպանվեց մեկ այլ ոստիկանի գնդակով: Իրավապահները պարզեցին, որ բանկի վրա զինված հարձակում կատարողը Ճանապարհային ոստիկանության` տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է:
Թերեւս, աննախադեպ, որեւէ քննադատության չդիմացող իրադրություն է, երբ զենք են գործադրում ոստիկանի վրա, որը հենց այդ պահին բարեխիղճ ծառայություն է իրականացնում, այնինչ աշխարհով մեկ ընդունված է ոստիկանի նկատմամբ առանձնակի հարգանքը, եթե կուզեք, ոստիկանից վախն ու ակնածանքը:
Ու պատահական չէ, որ ոստիկանի պաշտպանվածությունը աշխարհով մեկ բարձրագույն աստիճանի վրա է: Վարչապետ Փաշինյանն էլ, ի դեպ, ցավակցություն հայտնելով հոկտեմբերի 16-ի գիշերը զոհված ոստիկանի հարազատներին, գրել է. «Հայաստանում ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա այնպես, որ դա ոչ միայն ու ոչ այնքան ոստիկանների, որքան քաղաքացիների պաշտպանվածության մակարդակը բարձրացնի: Տիգրան Առաքելյանը կարժանանա պետական պարգեւի անձնուրաց ծառայության համար, իսկ հանցագործները կստանան իրենց արժանի պատիժը»:
Հավելենք, որ հանցագործներին, առաջադրված մեղադրանքներով, ընդհուպ մինչեւ ցմահ ազատազրակում է սպասվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47