Հրապարակ» թերթը գրում է. «Արսեն Թորոսյանի տեղակալների մասով կարմա է գործում. ինքը պինդ մնում է տեղում, նրանք զրկվում են պաշտոնից` քրեական գործերով են անցնում կամ էլ պաշտոնից ազատվում»,- ասաց առողջապահության նախարարության աշխատակիցը:
Հիշեցնենք․ օրերս աշխատանքից ազատվեց առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։ «Նա միակն էր «Քաղպայմանագրից»` նախարարությունում։ Պատճառն Արարատ Միրզոյանի հետ վեճն էր ԱԺ-ում, բայց լուր տարածվեց, որ նրա հայրն անցնում է «Հայաստան» հիմնադրամի` Արա Վարդանյանի գործով։
Սակայն իրական պատճառն այն էր, որ Արսեն Թորոսյանն օգտվեց առիթից եւ ազատվեց միակ ՔՊ-ականից, որը բավականին լուրջ ձայներ էր բերել ՔՊ-ին` Գյումրուց, եւ նախարարի պոտենցիալ թեկնածուներից մեկն էր։
Արսեն Թորոսյանը վերջին շրջանում պրոբլեմներ է տալիս բոլոր ուղղություններով, այդ թվում եւ` Աննա Հակոբյանի հետ հարաբերությունների, եւ հնարավոր է մի օր նրան ազատելու հարցը կանգնի»:
Մենք զանգահարեցինք նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանին։ Ո՞րն էր Ձեր՝ աշխատանքից ազատման պատճառը։ «Ես չեմ պատասխանում այդ հարցերին։ Այս պահից սկսած` բոլոր այդ հարցերն անձնական բնույթի են, դիմեք նախարարության մամլո խոսնակին։ Երեք տարի չեմ հանգստացել, փորձում եմ հանգստանալ»:
Կարծես նեղացա՞ծ եք ձերոնցից։ «Ոչ»: Արդա՞ր որոշում էր։ «Ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը, անհրաժեշտության դեպքում էլի կծառայեմ»: Գո՞րծ են խոստացել։ «Չէ՜, ես Ձեզ իրավիճակն եմ ներկայացնում»: Ասում են` Ձեզ «փուռը» տվեց նախարարը, «դվա վ օդնոմ» արեց՝ հա՛մ Արարատ Միրզոյանին «բավարարեց», հա՛մ էլ Ձեզնից ազատվեց` ըստ ամենայնի օգտագործելով Ձեր հոր հետ կապված խնդիրը։ «Դա մամուլի կարծիքն է, ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ Արսեն Թորոսյանի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03