«168 ժամ» թերթը գրում է. ««Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի համար անհասկանալի է՝ ինչո՞ւ են քննադատում հրատարակչությանը՝ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի շրջանակում պաստառներ տպագրելու համար։ «Մենք նախապես Կառավարությանը առաջարկ ենք ներկայացրել 36 պաստառ տպագրելու համար, բայց ընթացքում այդ թիվն ավելացավ եւ հասավ 83-ի, որոնցից 70 պաստառն արդեն տպագրված եւ տեղադրված է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը։ Դիտարկմանը, որ քննադատությունները վերաբերում են նրան, որ Կառավարությունը նշյալ ռազմավարության իրականացման համար գնման մրցույթ չի հայտարարել, ինչի հետեւանքով այլ ընկերություններ հնարավորություն չեն ունեցել մասնակցելու մրցույթին, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց. «Հա, բայց օրենք է խախտե՞լ, ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ եք էսպես «ասֆալտին փռում» «Անտարես» հրատարակչությանը, ինչո՞ւ եք այսքան քննադատում։ Ախր մենք արել ենք առաջարկ, որի հիման վրա էլ սկսել ենք տպագրել պաստառները: Ավելին՝ դեռեւս անգամ պայմանագիրը չկա կնքված, 48 միլիոնը դեռ չի փոխանցվել, բայց մենք արդեն պաստառների մեծ մասը տպագրել ենք։ Վատ բա՞ն ենք արել։ Հիմա եթե պաստառները տպագրենք ու փողը չվերցնենք, այդ ժամանակ ի՞նչ եք ասելու»,- ասաց Մարտիրոսյանը։ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ն իրականացվելու է երկու փուլով՝ առաջին փուլը ներառում է պաստառների տպագրում, երկրորդ փուլը՝ ավելի կոնկրետ նախաձեռնություններ՝ դեպի 2050-ի նպատակներ, եւ 48 միլիոն դրամը նախատեսված է երկու փուլի համար։ Նշենք, որ Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստի չզեկուցվող հարցերից մեկով 48,900.0 հազար դրամ է հատկացվել Հայաստանի վարչապետի աշխատակազմին՝ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականի ուղերձները հանրությանը ներկայացնելու եւ պատշաճ ձեւով հաղորդակցվելու նպատակով ցուցապաստառների տպագրության, գովազդային ծառայությունների ձեռքբերման համար։ Ըստ ընդունված որոշման հիմնավորման՝ մրցույթ չի հայտարարվել՝ ելնելով ժամկետի սղությունից եւ մատուցվող ծառայությունների անհետաձգելիությունից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
09:15
09:02
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16