ԱՄՆ-ին եւ Թուրքիային հաջողվել է Սիրիայի հյուսիս-արեւելքում հրադադարի շուրջ համաձայնության հասնել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն առաջարկել է հրադադարը սահմանափակել կոնկրետ ժամկետով, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը: Աղբյուրի հաղորդմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի եւ Էրդողանի բանակցությունները տեւել են ավելի քան 4 ժամ, շատ տարաձայնություններ են եղել, սակայն գլխավոր խնդիրը եղել է այն, որ Թուրքիան չի ցանկացել հրադադար սահմանել: Զրույցի սկզբում Փենսն Էրդողանին ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հարգում եւ գնահատում է նրան: Զրույցի ժամանակ ինչ-որ պահի թուրք պաշտոնյաները թվարկել են գործողությունների հետեւանքով իրենց կորուստները, Փենսը նրանց ասել է, որ ԱՄՆ պատվիրակության շատ անդամներ վետերաններ են եւ պատմել է, որ իր որդին եւս զինվորական է եղել: Փոխնախագահը ցավակցություն է հայտնել զոհված թուրքերի ընտանիքներին: Դա օգնել է նվազեցնել կողմերի միջեւ լարվածությունը, հաղորդում է ՌԲԿ-ը: Բեկումնային պահ է տեղի ունեցել, երբ Էրդողանը պահանջել է հրադադարի կոնկրետ ժամկետ սահմանել: «Էրդողանն ասել է, որ դա կարող է լինել 24 կամ 48 ժամ: Փենսն էլ հայտարարել է, որ դա կարճ ժամանակահատված է, եւ որ ինքը չի կարող անձամբ որոշում ընդունել»,- պատմել է աղբյուրը: Աղբյուրի հաղորդմամբ՝ դրանից հետո կողմերը համաձայնել են 120 ժամ սահմանել, ապա անցել են այլ հարցերի քննարկմանը:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44