Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքում գրել է. «Բավական հանգուցային ներքաղաքական զարգացումներ են ընթանում Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում։ Հոկտեմբերի 9-ից #Թուրքիայի կողմից #Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական խմբավորումների դեմ իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմագործողությունն էականորեն ստվերել է մերձավորարևելյան մի շարք երկրներում ծավալվող հույժ կարևոր ներքաղաքական գործընթացները: Մասնավորապես, #Իսրայելում լրանում է վարչապետ Բենյամին Նեթանյահուի կողմից կառավարություն ձևավորելու ժամկետը, և ենթադրվում է, որ նախագահ Ռեուվեն Ռիվլինն արդեն նոր մանդատը կտա ընդդիմության թեկնածու Բենի Գանցին: Զարգացումների նման սցենարը կարող է զգալիորեն սահմանափակել Իսրայելի ներգրավվածությունը տարածաշրջանային մի շարք կարևոր գործընթացներում, քանի որ դրանց հետ կապված գործընկեր դերակատարների հիմնական խաղադրույքը կատարված էր ներկայում գործող քաղաքական ուժերի կոալիցիայի հետ համագործակցության վրա: Ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել Հայաստանի համար բավական կարևոր երկիր հանդիսացող #Լիբանանում, որտեղ արդեն մի քանի օր է չեն դադարում զանգվածային բողոքի ակցիաները: Սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով բռնկված տարաբնույթ գործողություններն, աստիճանաբար ստանալով քաղաքական երանգավորում, լուրջ ճգնաժամ են հասունացրել այդ երկրում: Հոկտեմբերի 21-ը կարևոր օր է Լիբանանի համար՝ պայմանավորված վարչապետ Սաադ Հարիրիի ներկայացրած տնտեսական ծրագրի նկատմամբ լիբանանյան քաղաքական ուժերի դիրքորոշման և փոխոցային ակցիաները դադարեցնելու առումով այդ համաձայնության ազդեցության հանգամանքով: Եթե Լիբանանում ստեղծված լարվածությունն արագ հանգուցալուծում չստանա, ապա, նաև հաշվի առնելով արտաքին որոշ դերակատարների նշմարվող կուլիսային քայլերը, ծրագրերը՝ միտված նեղ շահերի սպասարկմանը, ճգնաժամի հետագա խորացումը կարող է հանգեցնել բավական փխրուն կառավարման համակարգ ունեցող և խիստ երերուն ուժային հավասարակշռության վրա ձևավորված գործող ստատուս-քվոյի տապալմանը՝ երկիրը մղելով համակողմանի ճգնաժամի տևական շրջափուլ»:
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55