Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարանին Է ներկայացրել Brexit-ի մասին նոր օրինագիծը, որը հիմնված Է ԵՄ-ից թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ հոկտեմբերի 17-ին Եվրամիության հետ ձեռք բերված համաձայնագրի վրա: Ինչպես հայտնել Է Sky News հեռուստաալիքը, հոկտեմբերի 21-ի երեկոյան պատգամավորները ձեռնամուխ են եղել 110-Էջանոց փաստաթղթի առաջին ընթերցմանը, որին վերաբերող պարզաբանումները կազմում են եւս 125 Էջ։
Մինչեւ հոկտեմբերի 31-ը Brexit-ի իրականացումն ապահովելու համար նախարարների կաբինետը Համայնքների պալատի կողմից օրինագծի քննարկմանը հատկացրել Է ընդամենը երեք օր: Դրանից հետո այն կքննարկի նաեւ Լորդերի պալատը, իսկ այնուհետեւ օրինագիծը կներկայացվի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ստորագրմանը:
Դրա տեքստում կետ կա այն մասին, որ օրենքը կարող Է ընդունվել ռեկորդային կարճ ժամանակում, թեեւ խորհրդարանի կողմից միջազգային համաձայնությունների քննարկմանը հատկացվում Է առնվազն 21 օր: Օրինագծի կետերից մեկն Էլ չեղարկում Է ԵՄ-ի հետ գործարքի հաստատման շուրջ առանձին խորհրդարանական քվեարկություն անցկացնելու անհրաժեշտությունը: Ինչպես նշում են նախարարների կաբինետում, այն խորհրդարանի կողմից հավանության արժանացած կհամարվի երկրորդ ընթերցմամբ օրինագծի ընդունման փաստով, որը պետք Է կայանա արդեն հոկտեմբերի 22-ին: Financial Times թերթի գնահատումների համաձայն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն անհրաժեշտ աջակցությունն ունի քվեարկությունը շահելու համար։
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44