Հոկտեմբերի 22-ին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ։ Հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը և Սամվել Մանուկյանը։ Այս մասին հայտնում է Փոխվարչապետի գրասենյակը։
Կողմերը մատնանշել են բարձրաստիճան փոխայցելությունների և հանդիպումների կարևորությունը հայ-վրացական հարաբերությունների շարունակական առաջխաղացման համար։ Նրանք գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական և առևտրատնտեսական կապերի զարգացման դրական դինամիկայի կապակցությամբ։
Տիգրան Ավինյանը և Արչիլ Թալակվաձեն ընդգծել են նաև խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի ու Վրաստանի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում։ Այս համատեքստում կողմերը անդրադարձ են կատարել երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի աշխատանքին և խորհրդարանական հանձնաժողովների միջև համագործակցությանը։
Զրուցակիցները կարևորել են նաև վիրահայ համայնքի դերակատարությունը երկու բարեկամ ժողովուրդների և երկրների հարաբերությունների առավել սերտացման գործում։
Վրացական կողմի խնդրանքով Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական քաղաքականության գերակայությունները և կառավարման համակարգի բարեփոխումները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային խոշոր տնտեսական ծրագրերին վերաբերող հարցեր։.jpg?1571814724352)
.jpg?1571814736460)

17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02