Այսօր` ապրիլի 26-ին, Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը ՀՀ ԱԺ ում պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանի այն հարցին, թե չի կարելի արդյոք փոփոխել ներկայիս 50/50 հարաբերակցությունը (պատգամավորության թեկնածուների համահանրապետական եւ տարածքային ցուցակների) հայտարարել է, որ տեղական տարածքային ցուցակների համար նույնիսկ ավելի շատ մանդատ է անհրաժեշտ:
«Անձամբ ես կողմնակից եմ, որ տարածքային ցուցակները հնարավորինս լայնորեն ներկայացված լինեն: Դա համամասնական ժողովրդավարության դասական մոդելն է: Եվ դրա օգտին 70/30 համամասնությունը ես ճիշտ եմ համարում: Բայց մենք որոշեցինք փոխզիջման գնալ քաղաքական այլ ուժերի հետ, որոնցից մի քանիսը հանդես են եկել 100 տոկոսանոց համահանրապետական ցուցակների օգտին», - ասել է Հարությունյանը: Նրա խոսքով, տեղերում մրցակցությունը բարձրացնելու համար կուսակցությունները պարտավոր կլինեն տարածքային օկրուգներում 5-ից 15 թեկնածու ներկայացնել: Այդ դեպքում մրցակցությունը, հատկապես կուսակցության ներսում, ավելի սուր կլինի, քան այժմ, երբ մեկմանդատային օկրուգներում թեկնածուների թիվը շատ սահմանափակ է (հազվադեպ է լինում, երբ մեկ կուսակցությունից նույնիսկ երկու մարդ է առաջադրվում եւ ծայրաստիճան հազվադեպ, երբ բոլոր առաջադրված կուսակցություններից մեկական թեկնածու լինի. խմբ.):
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02