Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, ԱԺ նիստի ընթացքում, «Իմ քայլի» պատգամավորներին ասել են` արագ գնում ենք Սայաթ-Նովայի գրասենյակ՝ նիստի: Ոմանց հատուկ են զգուշացրել` անպայման ներկա լինել, քանի որ ֆրակցիայի նիստերին 88 պատգամավորից մոտ 30-40-ն են ներկա լինում սովորաբար:
Նիստում քննարկվել է քննիչ հանձնաժողովների հարցը։ Լիլիթ Մակունցն Անդրանիկ Քոչարյանին հիշեցրել է, որ ապրիլյանի քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 6 ամսով, որից 4-ն անցել է, իրենք չգիտեն, թե մինչ այս ինչ աշխատանք է տարել ինքը: Մեզ պատմեցին․ «Ապրիլյանի հանձնաժողովի աշխատանքներից դժգոհ են, ու «արդյունք» չապահովելու դեպքում հանրության եւ զինվորական շրջանակներում դժգոհության նոր ալիք կարող է բարձրանալ։ Մակունցն ասաց, որ, ճիշտ է՝ աշխատանքները գաղտնի են, բայց հանձնաժողովը որոշակի հաշվետվություն պետք է ներկայացնի, քանի որ ԱԺ իրավասության ներքո է գործում եւ ոչ թե պաշտպանության հանձնաժողովի։
Հերիքնազ Տիգրանյանն իր հերթին ասաց, որ գաղտնիությունը պետք է պահպանել, սակայն հնարավոր է իրենք եւս ինչ-որ բանով կարող են օգնել, խորհուրդ տալ։ Քոչարյանն ասաց, որ պետք է ԱԺ-ից եւս 6 ամիս ժամանակ խնդրեն` աշխատանքն ավարտելու համար։ Տպավորություն էր, որ Քոչարյան Անդրանիկին հասկացնում էին, որ ՕԳԳ-ն ցածր է, եւ ակնկալիքներ` ուժային կառույց ղեկավարելու, ինքը չպետք է ունենա, իսկ որ Անդոն նման ամբիցիաներ ունի, բոլորս գիտենք»:
Նիստում քննարկվել է նաեւ ջրօգտագործման հանձնաժողովի հարցը, արձանագրվել է, որ սա էլ է շատ պասիվ՝ ընդամենը 2 նիստ է արել: Լուրջ մտահոգված են եղել նաեւ Արա Բաբլոյանի հնչեցրած մտքից, որ եթե ինքը խախտում է թույլ տվել, դա Նիկոլին օգնելն է եղել, որ իշխանության գա։ «Իրավաբաններին հանձնարարվել է խնդիրն ուսումնասիրել, մեզ էլ բացատրեցին, որ եթե հարցնեն, ինչ ասենք, ինչպես պաշտպանենք Նիկոլին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02