«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, ԱԺ նիստի ընթացքում, «Իմ քայլի» պատգամավորներին ասել են` արագ գնում ենք Սայաթ-Նովայի գրասենյակ՝ նիստի: Ոմանց հատուկ են զգուշացրել` անպայման ներկա լինել, քանի որ ֆրակցիայի նիստերին 88 պատգամավորից մոտ 30-40-ն են ներկա լինում սովորաբար:
Նիստում քննարկվել է քննիչ հանձնաժողովների հարցը։
Լիլիթ Մակունցն Անդրանիկ Քոչարյանին հիշեցրել է, որ ապրիլյանի քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 6 ամսով, որից 4-ն անցել է, իրենք չգիտեն, թե մինչ այս ինչ աշխատանք է տարել ինքը: Մեզ պատմեցին․ «Ապրիլյանի հանձնաժողովի աշխատանքներից դժգոհ են, ու «արդյունք» չապահովելու դեպքում հանրության եւ զինվորական շրջանակներում դժգոհության նոր ալիք կարող է բարձրանալ։ Մակունցն ասաց, որ, ճիշտ է՝ աշխատանքները գաղտնի են, բայց հանձնաժողովը որոշակի հաշվետվություն պետք է ներկայացնի, քանի որ ԱԺ իրավասության ներքո է գործում եւ ոչ թե պաշտպանության հանձնաժողովի։
Հերիքնազ Տիգրանյանն իր հերթին ասաց, որ գաղտնիությունը պետք է պահպանել, սակայն հնարավոր է իրենք եւս ինչ-որ բանով կարող են օգնել, խորհուրդ տալ։
Քոչարյանն ասաց, որ պետք է ԱԺ-ից եւս 6 ամիս ժամանակ խնդրեն` աշխատանքն ավարտելու համար։ Տպավորություն էր, որ Քոչարյան Անդրանիկին հասկացնում էին, որ ՕԳԳ-ն ցածր է, եւ ակնկալիքներ` ուժային կառույց ղեկավարելու, ինքը չպետք է ունենա, իսկ որ Անդոն նման ամբիցիաներ ունի, բոլորս գիտենք»:
Նիստում քննարկվել է նաեւ ջրօգտագործման հանձնաժողովի հարցը, արձանագրվել է, որ սա էլ է շատ պասիվ՝ ընդամենը 2 նիստ է արել:
Լուրջ մտահոգված են եղել նաեւ Արա Բաբլոյանի հնչեցրած մտքից, որ եթե ինքը խախտում է թույլ տվել, դա Նիկոլին օգնելն է եղել, որ իշխանության գա։ «Իրավաբաններին հանձնարարվել է խնդիրն ուսումնասիրել, մեզ էլ բացատրեցին, որ եթե հարցնեն, ինչ ասենք, ինչպես պաշտպանենք Նիկոլին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03