Ապրիլյան պատերազմի հարցով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը նիստերին մասնակցելու համար ոչ մի հրավիրյալ անձից մերժում չի ստացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանական ճեպազրույցում վստահեցրեց հանձնաժողովի նախախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Բոլորն էլ իրավունք ունեն չգալու, սակայն Ապրիլյան պատերազմի թեման այնքան զգայուն է, և նրա քաղաքական արժեքն այնքան մեծ է, որ ով չգա, կասկածների մի հսկա կծիկ կվերցնի իր վրա: Եվ այսօր հանձնաժողովը որևէ մերժում չի ստացել»,-ասաց Քոչարյանը: Նա շեշտեց՝ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում իրենք թերի փաստաթուղթ չեն ներկայացնելու հանրությանը, ամեն ինչ լինելու է հիմնավորված, փաստաթղթավորված: Անդրադառնալով հարցին, թե ով է լինելու հանձնաժողովի հաջորդ հյուրը՝ Քոչարյանը նշեց՝ պետք է մասնակցեր ներկայիս բարձրաստիճան զինվորական, սակայն քանի որ մասնակցությունը հետաձգվել է, նրա անունն այժմ հրապարակել հնարավոր չէ: Հանձնաժողովն ուսումնասիրում է 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները: Հանձնաժողովը հանգամանքներն ուսումնասիրելու, տեղեկություններ իմանալու նպատակով պարբերաբար հրավիրում է տարբեր անձանց, հանձնաժողովի վերջին հյուրն էր ՀՀ զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ով տվյալ պահին նաև ՀՀ վարչապետի խորհրդականն է:
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02