Ուկրաինայի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Դմիտրի Կուլեբան կոչ է արել ԵՄ-ին՝ Արևելյան գործընկերության շրջանակներում ասոցացված անդամների հետ հարաբերությունների համար ընդունել առանձին ձևաչափերի որոշումներ։
Նա այդ մասին հայտարարել է Կիևում՝ Եվրամիության կողմից կազմակերպված Արևելյան գործընկերության վերաբերյալ կառուցվածքային խորհրդակցությունների շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ: Այս մասին գրում է «Грузия Online»-ը։
Դմիտրի Կուլեբան նշել է, որ Արևելյան գործընկերությունը (ԱլԳ), ըստ Ուկրաինայի, բարեփոխումների կարիք ունի, ինչպես նաև հիշեցրել է, որ Ուկրաինայի և ԵՄ-ի միջև մերձեցման վերջնական նպատակին չեն հասել:
«Պետք է որոշել, թե որն է գործընկերության նկրտումը: Ուկրաինան ԱլԳ-ն չի ընդունում միայն որպես մեր հարաբերությունների կառուցվածքայնացում։ Մեզ համար սա գործիք է (հետագա մերձեցման համար)», - ասել է Կուլեբան:
Փոխվարչապետի խոսքով, ԱլԳ-ի շրջանակներում պետք է կարևորվի Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ հարաբերությունների առանձին ձևաչափերը․ պետություններ, որոնք ստորագրել են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրերը և ունեն Եվրամիության հետ հետագա մերձեցման հավակնություն:
«Մենք ցանկանում ենք տարբերակել այս խմբերը ԱլԳ-ում: Սա չի նշանակում «գործընկերությունը խզել»: Սա նշանակում է իրականությունն ընդունել այնպես, ինչպես կա։ Մենք երախտապարտ կլինենք ԵՄ-ին, որ այն ընդունի, որ այս երեք պետությունները տարբեր են՝ միաժամանակ պահպանելով հարաբերությունները մյուս երեք պետությունների հետ՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս», - հայտարարել է Կուլեբան:
Նշենք, որ Արևելյան գործընկերությունը ԵՄ-ի համատեղ քաղաքական նախաձեռնություն է, որի նպատակն է խորացնել և ամրապնդել հարաբերությունները Եվրոպական միության (ԵՄ), իր անդամ պետությունների և վեց արևելյան հարևանների միջև՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44